Լամբադա կամրջի վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 28-ամյա երիտասարդ է մահացել
ОБЩЕСТВОՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 8-ին` ժամը 23.17-ին, ահազանգ է ստացվել, որ Լամբադա կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից , դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռրս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ -2107» մակնիշի 34 SO 520 (վարորդ ` Ռ. Կ., ծնված 1993թ.) և «Մերսեդես C180» մակնիշի 80 SQ 909 պետհամարանիշերի (վարորդ ` Ա. Ա., ծնված 1988թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Բ.-ը (1987թ. ծնված) տեղում զոհվել է:
Փրկարարներն ավտոմեքենայի արգելափակումից դուրս են բերել Ա. Բ.-ի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնները:



