Սիրիայից ԼՂ է ուղարկվել գրոհայինների նոր խումբ. «ՌԻԱ-նովոստի»
МЕЖДУНАРОДНОЕՈւրբաթ օրը Սիրիայից ավելի քան հազար գրոհային Թուրքիայի միջոցով տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, ինչի մասին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տեղեկացրել է քաջատեղյակ աղբյուրը:
Ըստ վերջինիս տեղեկության՝ գրոհայինների ևս մի խումբ պատրաստվում է մեկնման իր հերթին:
«Եվս մի խումբ առաջիկա օրերին պատրաստվում է մեկնել»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ-նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր, որ գրոհայինները Սիրիայից տեղափոխվում են, և Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ևս հայտնել է, որ ԼՂ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արևելքում պատերազմած գրոհայիններ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



