Խոշոր ու ողբերգական ավտովթար Լամբադա կամրջի վրա. բախվել են 07-ն ու Mercedes-ը. երիտասարդ աղջիկը տեղում մահացել է
ОБЩЕСТВОShamshyan.com–ը գրում է.
Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում Լամբադա կամրջի վրա բախվել են 27-ամյա Արտյոմ Ավագյանի վարած Mercedes մակնիշի 80 CQ 909 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 FO 520 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորը, ով երիտասարդ աղջիկ է, տեղում մահացել է:
Վթարի հետևանքով 2 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հետո 16-ամյա Նարեկ Ավչյանին տեղափոխել են թիվ 8-րդ հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա:
Փաստի առթիվ քննիչ Գ. Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ժամանել է նաև ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ, Արսեն Արշակյանը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի վարորդի և մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդը ՀՀ ՊՆ աշխատակից է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



