Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին
ОБЩЕСТВОԿարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն, եւ Ալբերտ Միքայելյանի անունը առաջին անգամ է հրապարակվում:
«Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցներն հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,-ասաց նա:
Հայկական կողմը ուսումնասիրում է երրորդ հայ ռազմագերու մասին տեղեկատվությունը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



