Ենթադրաբար հայ զինծառայողի խոշտանգման լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին. ՀՀ դատախազություն
ПОЛИТИКАՍոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Դատախազությունը։
Լուսանկարներն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ագրեսիվ պատերազմի եւ դրա ընթացքում կատարված խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



