Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է աջակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին. Նիկոլ Փաշինյան
ПОЛИТИКАՖրանսիան ու ԱՄՆ-ը պետք է աջակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է ունենա ավելի մեծ դերակատարում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության և խաղաղության վերականգնման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ռուսաստանը համանախագահ երկիր է, ավելի մոտ մեր տարածաշրջանին, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը պետք է աջակցեն Ռուսաստանին ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում կայունության վերականգնմանը»,-ասել է նա:
Փաշինյանը նաև հղում է արել «պարզ հայտարարությանը», որ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց պարտավարությունները, եթե տարածաշրջանում իրավիճակը վատանա:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



