Էրդողանը թարմացրել է Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թարմացրել է Հունաստանի եւ Կիպրոսի հասցեին ուղղված սպառնալիքները՝ մեղադրելով Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շրջանակում բանակցությունների արդյունքներով «խոստումները» չկատարելու մեջ: Նա հայտարարել է, որ Թուրքիան «այնպիսի պատասխան կտա, որին նրանք արժանի են», հաղորդում է Reuters-ը:
Անկարան իր Oruc Reis նավը տեղակայել է արեւելյան Միջերկրական ծովի վիճելի ջրերում էներգառեսուրսների հետախուզության հարցով նոր առաքելության համար, ինչը սրել է Հունաստանի եւ Կիպրոսի հետ լարվածությունը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը, ով այդ հարցում Աթենքի եւ Անկարայի միջեւ միջնորդ է համարվում, դատապարտել է Թուրքիային «միակողմանի քայլերի» համար: ԱՄՆ պետքարտուղարությունը ափսոսանք է հայտնել Թուրքիայի այդ քայլի կապակցությամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



