ՀՀ ազգային հերոս Ռուբեն Սանամյանը ողջ և առողջ է, փայլուն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները. ՊՆ-ի տեսանյութը
ОБЩЕСТВОԱդրբեջանական քարոզչամեքենան վաղ առավոտից տեղեկություններ է տարածում, թե իբր զոհվել է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Ռուբեն Սանամյանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Այդ լուրն ամենաիսկական ցնծություն է առաջացրել հակառակորդի զինված ուժերում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հրճվանքով տարածում են այն՝ ներկայացնելով դա որպես իրենց հաղթանակների վկայություն։
«Զինուժ մեդիան» քիչ առաջ, ռազմաճակատի ամենածանր ուղղություններից մեկում, զրուցել է կապիտան Սանամյանի հետ, ով ողջ և առողջ է և, ինչպես միշտ փայլուն կերպով կատարում է իր առջև դրված մարտական խնդիրները։ Կապիտան Սանամյանը բողոքում էր, որ «կտրում ենք իրեն գործից»,-գրել է նա։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Зеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и Пашиняна
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



