Անդոն կրկին հայր կդառնա. ե՞րբ կծնվի դերասանի երկրորդ երեխան
ЛАЙФBlognews.am-ը գրում է.
Դերասան Անդրանիկ Հարությունյանի՝ Անդոյի ու Մերի Հովհաննիսյանի ընտանիքում համալրում է սպասվում: Անդոն BlogNews-ի հետ զրույցում հաստատեց ուրախալի լուրը: Թեև դերասանը դեռ վաղ էր համարում խոսել կնոջ հղիության մասին, BlogNews-ին հաջողվեց որոշ բաներ իմանալ նրանից:)

«Մի քանի օր առաջ եմ իմացել Մերիի հղիության մասին: Շատ երջանիկ եմ, սակայն հակասական զգացողություններ ունեմ. չեմ պատկերացնում՝ ինչպես եմ սիրելու երկրորդ երեխայիս, կկարողանա՞մ արդյոք նրան սիրել նույնքան, որքան Էլոկիս: Միաժամանակ հասկանում եմ, որ դա ինքնաբերաբար կլինի:)»,-ասաց Անդոն:
Դերասանը տղա ունենալու ցանկություն ունի. «Քանի որ աղջիկ արդեն ունեմ, լավ կլինի, որ երկրորդը տղա լինի, սակայն կարևորն այն է, որ երեխաս առողջ ու բախտավոր լինի»:

Այսպիսով՝ 2016 թվականն Անդոյի ընտանիքում խորհրդանշական կլինի: Դերասանը նշեց, որ ինքն ու կինը դեռ չեն զբաղվել փոքրիկի համար գնումներով, այդ ամենը մնաց 2016-ին, երբ կիմանան փոքրիկի սեռը:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



