Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


«Ուրիշի հոգին» սերիալի Վիկան այս ոլորտում հայտնվելու եւ հետագա պլանների մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ը գրում է.

Վերջին շրջանում «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում առաջին անգամ հեռուստադիտողին ներկայանում է դերասանուհի Ասյա Հովսեփյանը, ով ունի բազում նպատակներ այս ոլորտի համար: Ասյան մասնագիտությամբ ռեժիսոր-դերասան է, ով երազում է ոչ միայն լավ դերերի, այլեւ իր իսկ բեմադրությունների մասին: Իր ծրագրերի եւ իրեն այս ասպարեզ բերած ճանապարհի մասին երիտասարդ ռեժիսոր-դերասանուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

«Դպրոցական տարիների վերջին, երբ պետք է մասնագիտություն ընտրեի, խորապես զբաղվում էի պարով ու մտածում էի, որ պարուհի եմ դառնալու, բայց մի անգամ մեր պարի խմբով Համազգային թատրոնի բեմում համերգ ունեցանք, որի ժամանակ շատ անսպասելի ինձ մոտեցան երկու ռեժիսորներ ու առաջարկեցին նկարահանվել ֆիլմում: Հիմա, երբ հետ եմ նայում, այդ դրվագը ինձ ամերիկյան ֆիլմ է հիշեցնում, այնուամենայնիվ, ես համաձայնեցի մասնակցել քասթինգին, ընտրվեցի, բայց այդ աշխատանքը որպես այդպիսին, այնքան էլ լուրջ գործի չվերածվեց, սակայն իմ կյանքում այն դարձավ ճակատագրական: Այդուհետ ես հասկացա, որ դերասանական արվեստը ինձ ավելի է հետաքրքրում, քան պարարվեստը ու հստակ որոշեցի՝ ես պետք է ընդունվեի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ: Իմ կյանքի այդ դրվագ ինձ ոչինչ չտվեց, բացի որոշումից: Նաեւ պետք է շեշտեմ, որ մասնագիտությանս ընտրության հարցում շատ մեծ դեր է ունեցել հորեղբայրս՝ արձակագիր Աշոտ Հովսեփյանը, նա շատ է ուղղորդել ինձ, շատ էր ցանկանում, որ ես դառնամ ռեժիսոր եւ դերասանուհի եւ հենց հորեղբարս էլ համոզեց ծնողներիս, որ ինձ թույլ տան ընտրել այս ուղին», - մասնագիտութան ընտրության մասին խոսելիս՝  պատմեց դերասանուհին:

Ասյան նկատեց նաեւ, որ ուսանելու տարիներին շատ պատճառներից ելնելով չի նկարահանվել. «Sովորել եմ Ռաֆայել Ջրբաշյանի, իսկ մագիստրատուրան՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոցներում: Ուսանելուս տարիներին չեմ նկարահանվել մի քանի պատճառներով, նախ, որ մեր ինստիտուտը ունի չգրված օրենք՝ թույլ չի տրվում սովորել եւ միաժամանակ նկարահանվել սերիալներում, ինձ համար էլ էր կարեւոր գիտելիքով մտնել հեռուստաընկերություն, որպեսզի անփորձ վիճակով չներկայանայի հեռուստադիտողին, իսկ ավարտելուց հետո ստացա առաջարկ եւ մեծ սիրով համաձայնեցի»,- նշեց նա:

Ասյան երկար չի տատանվել նաեւ ռեժիսուրայի եւ դերասանության միջեւ ընտրության ժամանակ. «Երբ ընտրում ես դերասանի մասնագիտությունը, չես կարող ռեժիսուրայով զբաղվել, քանի որ չունես այդ գիտելիքները, իսկ երբ ընտրում ես ռեժիսորի մասնագիտությունը, ստանում ես թե ռեժիսորին, թե դերասանին անհրաժեշտ գիտելիքներ, եւ քանի որ իմ մեջ բավականին վառ է արտահայտված ռեժիսորի մասնագիտության նկատմամաբ սերը, ուստի որոշեցի ընտրել այդ մասնագիտությունը, որը ինձ թույլ կտար զբաղվել նաեւ դերասանական արվեստով,- պատմեց Ասյա Հովսեփյան ու հավելեց,- պետք է մի բան նկատեմ՝ ինձ հետաքրքրում են բեմադրությունները, ես ինձ ավելի շատ թատրոնի ռեժիսոր եմ պատկերացնում, քան ֆիլմերի: Այս պահին անհատ ռեժիսորների հետ եմ համագործակցում, արդեն ծրագրեր ունեմ հաջորդ տարի իմ ներկայացումը բեմադրելու. հուսամ ամեն բան կընթանա ըստ իմ պլանավորածի»:

Ինչպես նշեցինք, դերասանուհին այժմ նկարահանվում է «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում, այստեղ Ասյան մարմնավորում է բավականին բարդ կերպար, որը, իր խոսքերվ, իր հետ նմանություններ չունի. «Մարմնավորում եմ մի աղջկա, ով գյուղում ծնված, մեծացած, միամիտ աղջիկ է, նա սխալ մարդկանց ձեռքում է հայտնվել՝ ենթարկվելով թրաֆիկինգի: Վիկան միշտ տխուր է, միշտ լաց է լինում, իսկ հիմա հանկարծ իր կյանքում լույս է վառվել եւ սիրահարվել է գլխավոր հերոսին: Նրա սերը դեռ անպատասխան է, բայց հուսանք այդպես չի մնա: Իմ հերոսուհին ինձ հետ նմանություններ չունի առհասարակ, ես շատ կենսախինդ մարդ եմ, իսկ նա՝ հակառակը»:

Ասյան այս շրջանում որպես դերասանուհի զբաղված է նաեւ ամանորյա ներկայացումներով, որոնք պատրաստում են իրենց կրտսեր հանդիսատեսի համար. «Հիմա աշխատում ենք Արմեն Սարգսյանի «Սառցե թագավորություն» մանկական ներկայացման վրա, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 19-ին՝ Հ. Պարոնյանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում»,- նշեց նա:

Այս շրջանում Ասյան որեւէ թատրոնի աշխատակից չէ, բայց դրա մասին խորապես մտածում է. «Շատ կցանկանամ, որպեսզի ընդգրկվեմ որեւէ թատրոնի անձնակազմում, որովհետեւ ինձ համար թատրոնը իսկապես առանձնանում է այս ոլորտում»,- նկատեց նա:

Հիասթափությունների մասին խոսելիս՝ Ասյան նկատեց, որ, ոլորտում ստացած հիասթափությունները իրեն հետ պահել չեն կարող. «Ինչպես ցանկացած ոլորտում, այս ասպարեզում եւս հնարավոր են որոշ կոնֆլիկտներ, հիասթափություններ, բայց ըստ իս, նման դեպքերը չպետք է հետ կանգնեցնեն մարդուն իր սիրած աշխատանքով զբաղվելու եւ առաջ շարժվելու համար, քանի որ միայն դա է արդյունքի հասնելու միջոցը»,- նկատեց նա:

Ասյան նպատակ ունի անընդհատ կատարելագործվել եւ առաջ շարժվել, նա երազում է նոր դերերի, նոր ներկայացումների մասին:

Մեր այն հարցին, թե դերասանուհին ի վերջո, ո՞ր ոլորտին է նախապատվություն տալիս, նշեց. «Երբ զբաղվում եմ միայն դերասանությամբ, անասելի կարոտում եմ ռեժիսորական աշխատանքները: Չեմ կարողանում այդ երկու մասնագիտությունները առանձնացնել իրարից, միայն կարող եմ ասել, որ անգամ դերասանությամբ զբաղվելիս, ինքս ինձ անընդհատ խնդիր եմ տալիս, իսկ դա խոսում է ռեժիսորական ջիղի մասին»:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана