Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողությունների շարունակվելու մասին
ПОЛИТИКАՁեր այցը համաձայնեցվել է բավականին վաղուց, սակայն այն տեղի է ունենում լուրջ ջանքերի ֆոնի վրա, որին մասնակցում են միջազգային հանրության շատ անդամներ: Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի լարվածության թուլացմանն ուղղված ջանքերի մասին:
Լավրովը հիշեցրել է անցած շաբաթ ձեռք բերված կարևոր պայմանավորվածության մասին, որը կայացավ Պուտինի նախաձեռնությամբ. «Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը կատարվում է ոչ ամբողջությամբ ու մարտական գործողությունները շարունակվում են»:
Ռուսաստանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ կողմերի հետ ունեցած շփումները թույլ կտան ապահովել պայմանավորվածությունների ամբողջական կատարումը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



