Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ
ПОЛИТИКАՎարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ, այս պահին տեղի է ունենում հանդիպում արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ ուժերի հետ, հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է, փոխանցում է «Ազատություն»-ը:
Հանդիպմանը մասնակցում են նախկին իշխող ուժի՝ «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



