«Ով կողքիս է եղել, բոլորին կյանքով եմ պարտական». Գևորգ Գրիգորյանի նոր լուսանկարներն ու գրառումներն առաջնագծից
ЛАЙФԴերասան Գևորգ Գրիգորյանը, ով այս օրերին առաջնագծում է, Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել առաջնագծում իր հետ եղած տղաների հետ և մակագրել.
«Ով կողքիս ա եղել, բոլորին կյանքով եմ պարտական: Այ էսքան հարազատ ախպեր ունեմ»:
Մյուս լուսանկարում Գևորգի գրկում փոքրիկ շուն է: Լուսանկարին կից նա գրել է. «Շունիկի անունը Տուշոնկա եմ դրել: Գլխից տուշոնկայի հոտ էր գալիս միշտ»:
Գևորգը նաև հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերից մեկի լուսանկարը, որին կից գրել է. «Հավերժ փառք քեզ, Տիգրան ջան: Խոնարհվում եմ լուսավոր մարդ, թող լույս իջնի շիրիմիդ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Գևորգը «Գնում ենք հաղթենք» գրառմամբ հայտնեց, որ մեկնում է առաջնագիծ:





1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



