Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ուժեղ պե­տու­թյունն է երկ­րի անվ­տան­գու­թյան երաշ­խա­վո­րը, խա­ղաղ կյան­քում պետք է պահ­պա­նենք մեր մի­աս­նա­կա­նու­թյու­նը»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմն Արցախում շարունակվում է: Անընդհատ հարձակումներ արցախյան սահմանի ուղղությամբ, որոնց հայկական զինուժը դիմագրավում է ճիշտ ժամանակին ու հուժկու հարվածներով: Չնայած նրան, որ մտովի բոլորս սահմանին ենք, ամեն մեկս մեր տեղում շարունակում է աշխատել՝ հանուն ռազմաճակատի ու պետության: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը նշում է՝ գործ ունենք անկախության սերնդի հետ: «Գործ ունենք մարդկանց հետո, որոնց համար պետությունը, Հայաստանը բարձրագույն արժեք է։

Եվ այս համախմբումը, միավորումը, թիկունքի, ռազմաճակատի և Սփյուռքի միասնությունը դրա լավագույն հաստատումն է։ Իհարկե, ամենացավալի կորուստներով, յուրաքանչյուր հայ մարդու մահը մեծագույն կորուստ է, որովհետև մեզ համար մարդու կյանքն ամենամեծ արժեքն է։ Բայց ունենք մի բան, որով կարող ենք հպարտանալ և դա պետք է պահենք։ Մենք կարողանում ենք իրարից անջատել առաջնայինն ու երկրորդականը։ Մեր երկրի և ժողովրդի համար հիմա առաջնայինը մեր հողի ու մարդկանց պաշտպանությունն է, դա միանշանակ է։ Բոլորս դա գիտակցում ենք։ Ամեն մեկս մեր տեղում ենք։

Ռազմաճակատն այսօր ոչ միայն Արցախում է, այլ նաև թիկունքում։ Յուրաքանչյուրս զինվոր է, ամեն մեկն իր հնարավորությունների ու կարողությունների սահմաններում կատարում է իր պարտքը, նույնիսկ կոչ անելու կարիք էլ չկա։ Այնքան շատ նախաձեռնություններ են գալիս երիտասարդներից, պարզապես զարմանում ես։ Մի քանի օր է՝ մեր թատրոնում աշխատում է երիտասարդների խումբ, հավաքում են սննդամթերք ու հագուստ, թատրոնը շտաբ է դարձել։ Ամեն տեղ է այդպես ։ Սա գնահատելի է։ Շատ կուզենայի և հույս ունեմ, որ երբ հաստատվի խաղաղությունը, մեր այս կարևորագույն ձեռքբերումը՝ միասնությունը, կկարողանանք պահպանել նաև մեր խաղաղ կյանքում, կկարողանանք տարանջատել առաջնայինն ու երկրորդականը։

Ի վերջո, մեր պետությունն է ամեն ինչի երաշխիքը՝ և՛ մեր անվտանգության, և՛ մեր զարգացման, և՛ մեր տնտեսության, և՛ մեր կրթության ու մշակույթի։ Պետք է հասկանանք, որ միայն ուժեղ պետությունն է, որ կարող է պաշտպան կանգնել մեր սահմաններին։ Պետք է մի քայլ առաջ լինենք մեր թշնամուց բոլոր ասպարեզներում։ Հասկանում ենք, որ եթե տնտեսապես չզարգանանք, նույնիսկ եթե հիմա հաստատվի հրադադար, թշնամին կփնտրի պատեհ առիթ՝ օգտագործելով թե՛ միջազգային ասպարեզում տիրող իրավիճակը, թե՛ աշխարհաքաղաքական որոշակի դրսևորումներ, որպեսզի նորից հարձակվի։ Միակ ճանապարհը հզոր պետություն ունենալն է։ Եվս մի բան շատ կարևոր է։

Կարծում եմ՝ շատ մեծ գործ ունենք անելու դիվանագիտական դաշտում։ Պետք է ունենանք համախոհներ բոլոր կողմերից։ Պետք է շատ ակտիվ աշխատենք, հասկանանք, որ սա երկար ու ծանր ճանապարհ է։ Ավելին՝ պետք է ամեն առիթ փնտրենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս տանդեմը ճեղքենք, խախտենք դա։ Սա էլ է դիվանագիտություն, ոչ թե համախմբենք մեր թշնամիներին, այլ փորձենք նրանց մեջ մտցնել տարաձայնություններ։ Այդ ժամանակ էլ հաղթանակ կգրանցենք։ Ունենք հոգեբանական հզոր ուժ, բայց հայրենասիրական այդ ուժը կարիք ունի պաշտպանված լինելու մեր ինտելեկտով, մեր գիտելիքներով։ Այս պատերազմը պետք է հաղթենք նրանով, որ շատ ավելի պատրաստված ենք, գիտակ ու գրագետ, քան հակառակորդը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Նա նշում է՝ չի ցանկանում այս պատերազմը դիտել որպես ինչ-որ ժամանակաշրջանի իրադարձություններ, որոնք կավարտվեն։ «Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի և հասկանանք՝ պետք է լինենք այնպիսին, որ բոլորը գիտակցեն՝ մեզ հետ հնարավոր չէ նման ձևով վարվել։ Զինադադարը պատերազմի ավարտ չէ, զինադադարը պետք է օգտագործել ուժեղանալու համար։ Գուցե մեր թշնամին այդ տեսակետից մեզ օրինակ ծառայի, որն այս տարիների զինադադարն օգտագործեց ոչ թե խաղաղությունն ամրապնդելու, այլ զինվելու, զինամթերք գնելու, կողմնակիցներ գտնելու համար։ Սա ևս շատ կարևոր է։ Երբեք չպետք է խուսափել դաս քաղելուց։ Հաղթում է նա, ով կարողանում է գիտակցել սեփական սխալները, որոնք, իհարկե, եղել են մեր պատմության վերջին 25 տարվա ընթացքում։

Այնպես չէ, որ մենք ոչ մի սխալ չենք գործել, բայց նա, ով կարողանում է սեփական սխալները ճիշտ գնահատել, ճիշտ եզրակացություններ անել, նա կրկնակի ուժեղանում է»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Անդրադառնում ենք նաև տեսակետներին, որ այս գոյամարտում մենք մնացել ենք միայնակ, մենք ենք ու մեր կռիվը, իսկ ո՞ւր է միջազգային հանրությունը: «Միջազգային հանրության այս լռությունը նորություն չէ, և այստեղ չկա զուտ մեզ վերաբերող հարց։ Միջազգային հանրությունը և միջազգային կառույցները շատ արագ չեն արձագանքում։ Մեր թշնամու ամբողջ հույսը բլից կրիգն էր, արագ հարց լուծել՝ մինչև այդ գործով կսկսեին զբաղվել միջազգային որոշ ատյաններ։

Եվ այստեղ ոչ թե պետք է հուսահատվել կամ մեղադրել, այլ պետք է աշխատանք կատարել։ Հուսահատությունը մեր ամենամեծ թշնամին է, ավելի մեծ թշնամի, քան հակառակորդը։ Պետք է հասկանալ, որ այդպես են գործում միջազգային կառույցները, նրանք դժվար են «զարթնում»։ Ոչ թե որ նրանք հայերին չեն սիրում, այլ պարզապես իրենց գործելաոճն է այդպիսին։ Իհարկե, շատ մեծ դեր են կատարել թե՛ մեր դիվանագիտությունը, թե՛ մեր Սփյուռքը։ Առաջին հերթին մենք, որ կարողացել ենք դիմադրել, թույլ չենք տվել, որ թշնամին իր նպատակին հասնի, իսկ նրա նպատակը մի քանի օրվա ընթացքում հարցը լուծելն էր, որպեսզի ամբողջ աշխարհը կանգնեցնի փաստի առաջ։ Հիմա առանց նեղանալու, բորբոքվելու, առանց մեզ համար ավելորդ թշնամիներ հավաքելու, սկսենք աշխատել բոլորի հետ ու չհուսահատվենք։ Նույնիսկ եթե ստանում ենք բացասական պատասխան, ամեն ինչ անել, որ դա դառնա դրական»,-ասում է տիկնիկային թատրոնի տնօրենը:

Բաբայանը նշում է՝ պետք է մշտապես պատրաստ լինենք պատերազմի, քանի որ միայն այդ դեպքում պաշտպանված կլինենք: «Այս պատերազմը չի ավարտվում ո՛չ մի քանի ամսում, ո՛չ մի քանի տարվա ընթացքում։ Այդ հույսերից պետք է հրաժարվել։ Պետք է հասկանալ, որ եթե հաստատվի զինադադար, պետք է դառնանք բանակ, պատրաստ լինենք բոլոր օղակներում։ Հասկանանք, որ ամեն վայրկյան կարիք ունենք պաշտպան կանգնելու մեր երկրին։ Սա պետք է լինի և՛ ուսումնական հաստատություններում, և՛ նույնիսկ աշխատատեղերում։ Պետք է փոխել ուսումնական որոշակի պլաններ։ Եթե տեղեկացված ես, ուրեմն արդեն պաշտպանված ես։ Սա պետք է լինի բոլոր ոլորտներում։ Ապրում ենք այս կյանքով, մենք չենք ընտրել դա, մեզ կանգնեցրել են փաստի առաջ, չենք կարող կարճ ժամանակում փոխել այս վիճակը։ Պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ երկրի անվտանգությունը երաշխավորված լինի։

Բայց պետք է նաև պատրաստ լինենք։ Ի վերջո, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի։ Սա միանշանակ է։ Սա չի նշանակում, որ պատերազմի քաղաքականություն ենք վարում։ Երբ դու վարում ես մի քաղաքականություն, երբ պատրաստ ես պատերազմի, սա նշանակում է, որ վարում ես խաղաղության քաղաքականություն։ Խաղաղությունը քո պաշտպանվածությունն է։ Շատ կարևոր առաքելություն ունենք, մեր երեխաների համար շատ ավելի հզոր, պաշտպանված երկիր պետք է թողնենք, քան այն, ինչ ժառանգել ենք։ Սա երկար աշխատանք է, մեկ օրում հնարավոր չէ անել, բայց եթե ունես նպատակ և քայլեր ես կատարում՝ ըստ այդ նպատակի, միանշանակ պաշտպանված ես»,-եզրափակում է Ռուբեն Բաբայանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay