Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Նույ­նիսկ այս իրա­վի­ճա­կում աշ­խա­տան­քը չի կանգ­նում, քա­նի որ մար­դիկ նվիր­ված են հո­ղին ու երկ­րին».«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում պատերազմը շարունակվում է: Հայկական զինված ուժերը շարունակում են կատարել իր առջև դրված խնդիրը, միևնույն ժամանակ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Արցախի Հանրապետությունը շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով, որքան էլ դա պարադոքսալ հնչի: Ճիշտ է, բոլորիս մտքերը սահմանին են, զինվորի հետ, բայց թիկունքում պետք է շարունակենք ապրել բնականոն կյանքով, որպեսզի մեր երկու պետությունների ներսում ամրապնդենք ռազմաճակատում ձեռք բերված հաղթանակները: Պատերազմական այս իրավիճակից առաջ, երբ առիթ էինք ունենում զրուցելու տարբեր ոլորտների փորձագետների հետ, նրանք նշում էին, որ մեր բոլոր քայլերը պետք է կատարել՝ հաշվի առնելով այն, որ, մեծ հաշվով, պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք: Խոսքը թե՛ կրթական, թե՛ առողջապահական, թե՛ գյուղատնտեսական, թե՛ մյուս ոլորտների մասին է:

Պատերազմն արդեն իրականություն է, և այս օրերին հատկապես մարդիկ ցույց են տալիս, որ շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքը հանուն երկրի տնտեսության: Գյուղատնտեսության ոլորտը թերևս ամենակարևորներից է: Մթերման, բերքահավաքի այս շրջանում, ինչպես ընդգծում են փորձագետները, հիմնական խնդիրը դարձել է աշխատուժի քանակի նվազումը. տղաները ռազմաճակատում են: Ֆերմերներին ու գյուղացիներին օգնության են գալիս անհատները, որպեսզի բերքը դաշտերում չմնա: Ինչ խոսք, դժվարության պահին մեկս մյուսին ձեռք մեկնելը մեր ժողովրդի կարևորագույն հատկանիշներից է:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ գյուղացիական աշխատանքները շարունակվում են, ամեն ինչ իր բնականոն հունի մեջ է: «Մի քիչ աշխատուժի պակաս ունենք՝ կապված պատերազմական իրավիճակի հետ: Չնայած դրան, ամեն ինչ անում ենք, որ բերքը փրկենք և կորուստներ չունենանք: Տեղյակ պահենք մարդկանց, որ կարտոֆիլի և բերքի պաշարները բավական են, որևէ խնդիր չունենք: Հացազգիների հետ կապված կարող է խնդիր ունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Նշում է՝ այն խնդիրը, որ կառավարությունը դրել էր ցանքատարածությունների ավելացման հետ կապված, հօդս ցնդեց: «Այն ծրագիրը, որը մենք էինք ներկայացրել, ուղղակի աղավաղեցին: Ոչ թե փոփոխեցին, այլ հիմնովին այլ ծրագիր դարձրեցին: Փոխանակ նպատակը լիներ ցանքատարածությունների ավելացումը, այն դարձրեցին բիզնես ծրագիր»,-նշում է մեր զրուցակիցը: Անդրադառնալով մթերումներին՝ Բերբերյանն ասում է, որ, իրենց տեղեկություններով, այս պահին բողոքներ չկան: «Այս օրերին շատ խոսվեց մի քանի մշակաբույսերի մասով բերքի ավելցուկի մասին: Իհարկե, գյուղացու վիճակը մթերումների մասով այս տարի ևս ծանր է: Հատկապես խաղողի մթերման հարցով համարյա թե ոչինչ չէր արվել:

Օգտագործվեց հին սխեման, գործարարներին վարկ տվեցին, հարց է՝ նրանք այդ վարկը նպատակային կօգտագործե՞ն, թե՞ ոչ: Մենք առաջարկում էինք այլ սխեմա: Երբ կառավարությունը ցածր տոկոսով վարկ է տալիս, նա պետք է վարկի օգտագործման պայմաններ թելադրի, ինչը չի արվել»,-ընդգծում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը: Ոչ մեկ անգամ է ասվել, որ Հայաստանի նման երկրները պետք է պարտադիր մտածեն իրենց պարենային անվտանգության մասին: Պատկերավոր ասած՝ եթե երկիրը «փակվի» բոլոր կողմերից, պետք է կարողանա մի որոշակի ժամանակաշրջան ինքն իրեն ապահովել անհրաժեշտ պարենով: Խոսքը թե՛ սննդի, թե՛ տնտեսական ապրանքների մասին է:

Այս համատեքստում խոսվում է տեղական արտադրանքը զարգացնելու մասին: Այսօր մենք փաստացի պատերազմական իրավիճակում ենք: Բերբերյանը նշում է, որ այս իրավիճակում, իհարկե, մանր-մունր խնդիրներ կառաջանան, բայց ընդհանուր առմամբ «կարտոֆիլի և սոխի հարցը լուծել ենք, դրանք պարենի երկու ստրատեգիական ուղղություններ են: Այսինքն՝ ավելի պարզ ասած, պատերազմական իրավիճակում պարենի խնդիր չենք ունենա: Սա ֆերմերների աշխատանքի արդյունքն է, ոչ կառավարության»: Այս օրերին անգամ Բերբերյանը չի կարողանում չխոսել խնդիրների մասին: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք այս փորձությունից կկարողանանք նաև «խրատվել» և հասկանալ, թե պետության ներսում որոնք են այն ուղղությունները, որոնք պետք է առավելագույնս ուշադրության կենտրոնում լինեն, պատասխանում է, որ այսօր մեր խնդիրը պետական համակարգում աշխատող կադրերն են: «Այս կադրերով մենք ապագա չունենք:

Բայց ուզում եմ ասեմ, որ մեր ուժը մեր գաղափարի, խելքի մեջ է: Մեր ֆերմերներից ու գյուղացիներից շատերի տղաներն այսօր ռազմաճակատում են, բայց նույնիսկ այդ դեպքում աշխատանքը չի կանգնում, քանի որ մարդիկ նվիրված են հողին, երկրին: Այսօր պետք է շուրջօրյա աշխատեր գյուղատնտեսության նախարարությունը մեր երկրում: Տեսեք՝ այսօր Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է այդ հարցերով, բայց Հայաստանում նա փաստացի գործընկեր չունի»,-հավելում է Բերբերյանը:

Անկախ մեր զրույցի հիմնական թեմայից՝ վերջում անդրադառնում ենք ամենակարևորին: «Համոզված եմ, որ շուտով խաղաղություն է լինելու, որովհետև արդարությունը միշտ հաղթում է: Հուսանք, որ այն կհաղթի ոչ միայն ռազմաճակատում, այլ երկրի ներսում բոլոր ոլորտներում»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay