Ереван, 27.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Թշնա­մու ցան­կու­թյուն­նե­րը ցան­կու­թյուն էլ մնա­լու են». չու­նեն ոչ մի նվա­ճում, զուրկ են ռեֆ­լեք­սի­ա­յից ու կտրված՝ իրա­կա­նու­թյու­նից․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ զրույցում անդրադարձել ենք թուրքադրբեջանական տանդեմի ձախողումներին, ադրբեջանական քարոզչամեքենային ու ներքին լսարանին առնչվող մի շարք հարցերի: Արմինե Ադիբեկյանը նախ ընդգծում է՝ պատերազմի սկզբնական փուլում ամբողջ դիվանագիտական, տեղեկատվական, ռազմավարական, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապերը հաստատող դերն իր վրա էր վերցրել Թուրքիան:

«Այսինքն, այնպիսի տպավորություն էր, որ Ադրբեջանն առհասարակ գոյություն չունի, Թուրքիայի պատերազմն է, Թուրքիայի, այսպես ասած, պրոյեկտը, և Թուրքիան շատ ակտիվորեն այն առաջ է տանում: Եվ այդ փուլում նրանց հիմնական կարգախոսն այն էր, որ Թուրքիան Ադրբեջանին ցանկացած ծավալի օգնություն է ցուցաբերելու՝ սկսած դիվանագիտականից, տեղեկատվականից, վերջացրած ռազմականով: Այսինքն, Թուրքիան չէր պնդում, որ ռազմական առումով արդեն իսկ օգնում է Ադրբեջանին, բայց ասում էր, որ եթե հանկարծ նման խնդրանք Ադրբեջանի կողմից հնչի, ապա նրանք այդ օգնությունը կմատուցեն: Առաջին շաբաթվա ամբողջ ընթացքում, մեծ հաշվով, վերոնշյալ գործառույթն իր վրա էր կրում Թուրքիան:

Եթե ուշադրություն դարձնենք, ապա այդ շրջանում ո՛չ Իլհամ Ալիևն էր ելույթ ունենում, ո՛չ էլ Ադրբեջանի ռազմաքաղաքական առաջատար դեմքերից որևէ մեկը: Ասպարեզում միայն պաշտպանության նախարարության և նախագահականի խոսնակներն էին, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության խոսնակներն ու Թուրքիայի առաջին դեմքերը: Արդեն երկրորդ շաբաթվանից իրավիճակը փոխվեց, թուրքական կողմն այդ առումով հետ քաշվեց և ասպարեզ դուրս եկան ադրբեջանցիները՝ ի դեմս Ալիևի, Զաքիր Հասանովի և այլն: Դժվարանում եմ ասել, թե ինչն է Թուրքիայի հետ քաշվելու պատճառը. միգուցե այն էր, որ բացահայտվեց Թուրքիայի կողմից ահաբեկիչների մատակարարումը:

Կամ, միգուցե, Թուրքիան այդ ամբողջ գործը դասավորեց և փոխանցեց Ադրբեջանին: Միգուցե Թուրքիային շեղեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, որովհետև անցած շաբաթ Սիրիայում ռազմական գործողություններն ակտիվացել էին: Մեծ հաշվով, տարբերակները շատ են, բայց, այնուամենայնիվ, մենք փաստում ենք, որ պատերազմի երկրորդ շաբաթվանից սկսեցին ասպարեզ դուրս գալ Ադրբեջանը և ադրբեջանական ղեկավարությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ադիբեկյանը: Անդրադառնալով Ալիևի այն ցանկությանը, թե Թուրքիան պետք է ներգրավվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում, մեր զրուցակիցը շեշտեց, որ նման ցանկություն դեռ վաղուց կար:

«Բայց իրավիճակը հետևյալն է. յուրաքանչյուր կողմ փորձում է գործընթացի մեջ ներգրավել իր համար բարենպաստ մասնակցի: Ադրբեջանի համար, իհարկե, դա Թուրքիան է, բայց ցանկությունը և իրականությունը շատ տարբեր բաներ են: Ի սկզբանե կա պայմանավորվածություն, ըստ որի՝ ցանկացած փոփոխություն պետք է տեղի ունենա բոլոր մասնակիցների համաձայնության դեպքում: Հայկական կողմը, իհարկե, իր համաձայնությունը չի տվել ու չի տա, հետևաբար, Ալիևի ցանկությունները ցանկություն էլ մնալու են: Ուրիշ բան, որ Ալիևը շատ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ է արձագանքում Ֆրանսիայի՝ ի դեմս նախագահ Էմանուել Մակրոնի որդեգրած քաղաքականությանը: Ուզում է, որ Ֆրանսիան դուրս գա այդ գործընթացից, որն արդեն Հայաստանին է պաշտպանում, ու գա Թուրքիան:

Սա բացարձակապես անիմաստ լեզվակռվի թեմա է, և ոչ մի լուրջ փոփոխությունների չի բերի, որովհետև Հայաստանը երբևէ համաձայնություն չի տա, որ Թուրքիան դառնա Մինսկի խմբի մասնակից»,-ասաց նա: Խոսելով ադրբեջանական կողմի ձախողումների մասին և առանձնացնելով նախ տեղեկատվական ու քարոզչական դաշտերը՝ Արմինե Ադիբեկյանը նկատեց. «Տարիներ շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պնդում էր, թե իրենք այնքան հզոր են, որ 15-20 րոպեում կհասնեն Երևան: Այնպես էին ներկայացնում, թե հայկական կողմն իբրև ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ խիզախություն՝ ադրբեջանական բանակին դիմադրելու համար, չի կարող դիմադրել նաև իրենց, այսպես ասած, արդարացի իրավունքին: Արդեն պատերազմի երկրորդ շաբաթն է, նրանք բացարձակապես ոչ մի նվաճման չեն հասել:Այն, ինչ մատուցվում է ներքին լսարանին, գրեթե սուտ է:

Ու նրանք ստիպված փորձում են ժամանակավոր փոքր հաջողությունները ներքին լսարանին մատուցել որպես հաղթանակ: Չի հաջողվել հասնել ոչ մի լուրջ նպատակի, թեպետ ծախսվել են միլիարդավոր դոլարներ, զոհաբերվել հազարավոր կյանքեր: Նրանց խոստացածն ու նրանց «ձեռքբերածն» իրարից կտրականապես տարբերվում են, չեն համապատասխանում իրար, ինչն արդեն կարելի է ձախողում անվանել: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ հայկական կողմը երկար չի դիմանա զուտ ռեսուրսների առումով, և պատերազմն առավելագույնը 3-4 օր կտևի: Բայց տեսանք, որ հայկական կողմը ոչ միայն կարողանում է դիմադրել, այլև հակագրոհներ է անում, ու հաջողվում է շատ էֆեկտիվ հակահարվածներ հասցնել:

Այս ամենը շատ անսպասելի էր Ադրբեջանի համար, ու ադրբեջանական կողմը շատ զայրացած, վրդովված ու նեղացած է իրենց ռազմական օբյեկտների ռմբակոծություններից. համարում են, որ Ստեփանակերտի, մյուս քաղաքների ու բնակավայրերի ռմբակոծությունը նորմալ է, և Ադրբեջանն իր իրավունքի մեջ է, իսկ Արցախն իրավունք չունի պատասխան հարվածներ հասցնել, որովհետև, ըստ նրանց, արդարացի չէ, որ ադրբեջանցիներն իրենք իրենց հողի վրա ռմբակոծություններ են ապրում: Տարօրինակ տրամաբանություն է, բայց բավականին սթափեցնող էֆեկտ ունի. ադրբեջանական հասարակությունը հասկանում է, որ ինքն, այնուամենայնիվ, այդքան էլ պաշտպանված չէ, և զոհերը կարող են լինել և այսպիսին»: Նա շեշտեց, որ Ալիևը լիարժեք մանիպուլյացնում է իր հասարակությունը:

«Առաջին մի քանի օրը անջատեցին սոցցանցերը: Այսինքն, հասարակությունը բացարձակապես տեղյակ չէր, թե ինչ է կատարվում: Նրանք ընդամենը գիտեն, որ իրենց, այսպես կոչված, «հայրենասիրական պատերազմը» սկսվել է և գնում են հող ազատելու: Բացարձակապես կտրված են այն իրականությունից, որը կա: Տեղեկատվական ու քարոզչական նյութերով լցրեցին իրենց դաշտը, և հասարակությունը ստիպված էր կարդալ այն, ինչ մատուցվում էր: Չկար արտաքին լսարանի կարծիք: Երբ արդեն Ֆեյսբուքը միացրեցին, արդեն լրիվ «պատրաստ» էին. հիմա բացարձակապես չեն ընկալում, թե ինչ է տեղի ունենում իրականության մեջ: Ներքին լսարանը մեկ մարդու նման ընդունում ու հավատում է միայն տեղի քարոզչությանը ու համարում, թե հայկական կողմը ստում է ու փորձում է իրենց «նվաճումները նսեմացնել ու հաղթանակի քաղցր համը դառնացնել»:

Նախօրեին կարդացի, որ որոշ հասարակական գործիչներ լուրջ պլանավորում են ՀՀ-ի դեմ Հաագայի դատարան դիմել այն պատճառով, որ, ըստ իրենց, հայկական կողմը որոշակի կոնվենցիաներ է խախտել: Այնուամենայնիվ, կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմում բացարձակապես զուրկ են ռեֆլեքսիայից: Անտեսում են իրենց սեփական հանցագործությունները հայ խաղաղ բնակչության նկատմամբ, լիովին աջակցում իրենց իշխանություններին այդ դաժան գործողությունները իրագործելու հարցում, բայց շատ զարմացած են այն գործողություններից, որոնք կատարվում են իրենց նկատմամբ ու մի բան էլ պատրաստվում են դիմել Հաագայի դատարան»: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении» «Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате