Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ֆեյք պետության՝ ֆեյք «հաջողությունները». ինչպես է Ալիևը հիմարացնում սեփական ժողովրդին

ОБЩЕСТВО

Ադրբեջանը, չունենալով որևէ հաջողություն ռազմադաշտում, անցել է իր համար առավել հարազատ մարտավարությանը՝ ներքին սպառման համար կեղծիքներ տարածելուն: Սակայն, հայկական կողմը անչափ օպերատիվ կերպով կարողանում է կոտրել ադրբեջանական քարոզչամեքենայի հորինած միֆերը: 

Դիցուք՝ օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքենան ապատեղեկատվություն էր տարածել Արցախի ՊԲ կողմից Տոչկա-Ու մարտավարական հրթիռային համալիրի կիրառման մասին։ Սակայն, որպես ապացույց ներկայացրած լուսանկարում պատկերված է ոչ թե Տոչկա-Ու, այլ բոլորովին այլ հրթիռ։ Փաստորեն, հարևանները Տոչկա Ու-ն չեն տարբերում Սմերչից: 

Դրանից հետո, ադրբեջանական տարբեր աղբյուրներ Արցախում ընթացող ռազմական գործողություններում իրենց «ռազմական հաջողությունները» տեսանելի դարձնելու նպատակով միանգամից երկու տեսանյութեր տարածեցին։ Նախ, Ադրբեջանը նախագահի մակարդակով հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը գրավել են Ջաբրայիլ (Մեխակավան) քաղաքը և մի քանի գյուղեր։ Չնայած այդ պնդումը հերքվեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի կողմից, ադրբեջանական իշխանամերձ haqqin.az կայքը հրապարակեց մի տեսանյութ, որում, իբր, երևում է «ազատագրված» Ջաբրայիլ քաղաքը։ Տեսանյութը, իբր, նկարահանել էր լրագրող Վահիդ Մուստաֆաևը: Չնայած տեսանյութում երևում են Խոդա Աֆարինի կամուրջները, որն իսկապես Ջաբրայիլի շրջանի տարածքում է, բայց նկարահանումն արվել է Իրանի տարածքից, և այդ մասին գրված է նաև haqqin.az-ի հոդվածում։ Հետևաբար, Իրանի տարածքից արված տեսանյութը չի կարող դիտարկվել որպես ապացույց այն բանի, թե ադրբեջանական բանակը գրավել է Ջաբրայիլը: Ըստ Google Earth ծրագրի` տեսանյութում երևացող հատվածը Ջաբրայիլ քաղաքից մոտ 30 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այսինքն՝ նույնիսկ եթե տեսանյութը արված լիներ երեկ՝ հոկտեմբերի 4-ին, դա որևէ կերպ չէր կարող ցույց տալ Ջաբրայիլի գրավումը, քանի որ տեսանյութում երևում է ընդամենը լքված մի գյուղ։ 

Ադրբեջանական կողմի երկրորդ «ապացույցը» վերաբերում էր Մինգեչաուր արդյունաբերական քաղաքի վրա իբր Հայաստանից արձակված հրթիռներին։ Ադրբեջանական մի շարք աղբյուրներ, այդ թվում՝ որոշ տելեգրամյան ալիքներ և Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսը, մի տեսանյութ տարածեցին, որում, իբր, երևում է, թե ինչպես են Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը (ՀՕՊ) խոցում հայկական կողմից արձակված հրթիռները։ Իրականում, սակայն, այս տեսանյութը արվել է 2018-ի հոկտեմբերին՝ Իսրայելում։ Տեսանյութում իսրայելական ՀՕՊ-ը խոցում է Գազայի հատվածից պաղեստինցիների կողմից արձակված հրթիռները։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ հրթիռներն արձակվել են Հայաստանի տարածքից, որի համար որևէ ապացույց չեն ներկայացրել։ Այս պնդումը նաև պաշտոնապես հերքվեց ՀՀ ՊՆ խոսնակի կողմից։ 

CNN-ի թուրքական ծառայությունը, փորձելով արդարացնել Սիրիայից բերված ահաբեկիչների ներկայությունը Ադրբեջանում, որոնք ներկայումս էլ կռվում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ, հրապարակեց նաեւ 2019 թվականին արված լուսանկար՝ շարունակելով պնդել, թե Արցախում ադրբեջանցիների դեմ կռվում են ՔԱԿ «ահաբեկիչները»։ Սակայն, պարզվեց, որ այս լուսանկարն էլ իրականում արվել է Սիրիայում եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ստեղծված «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից մեկ դրվագ։ 

Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը, վիրավորում է ստացել։ Զավեշտալին այն էր, որ այդ նույն պահին Արցախի նախագահը ուղիղ եթերով դիմում էր ժողովրդին:

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса