Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Թուր­քի­ա­յի ծրա­գի­րը պետք է տա­պալ­ված ու ձա­խող­ված հա­մա­րել». պլան­նե­րից նվա­զա­գույնն ան­գամ չեն ապա­հո­վել

ПОЛИТИКА

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքով, թե՛ Ալիևի, թե՛ Էրդողանի համար իրենց իսկ սանձազերծած ագրեսիան հստակ բացասական հետևանքներ է ունենալու: «Ալիևն առանց այդ էլ հեղինակություն չուներ Ադրբեջանում, իսկ հիմա ամբողջությամբ հայտնվել է Էրդողանի ենթակայության տակ: Հաշվի առնելով, որ Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողությունները թուրքական զինված ուժերի շտաբն է կառավարում, կարող ենք ասել, որ Ալիևը թուրքական գերության մեջ է, որի հետևանքներն արդեն իսկ ակնհայտ են:

Մարտերը, որոնք մեր կողմում վճռորոշ որակվեցին, խիստ ճակատագրական էին. մերոնք թույլ չտվեցին, որ ճեղքեն դիմադրության գիծը: Եվ, հաշվի առնելով, որ իրենց մասնակցությունն ունեին նաև թուրքական հատուկ նշանակության զորքերը, Էրդողանի հեղինակությունն էլ կխաթարվի Թուրքիայում»,-«Փաստի» հետ զրույցում նշեց նա: Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով, Թուրքիան այս ամենին պատրաստվել է հուլիսին՝ ադրբեջանական սադրանքներից հետո, որոնք սանձազերծել էր Տավուշում: «Թուրքիան արդեն այս պատերազմում շատ կարևոր ներգրավվածություն ու նպատակ ունի, որի հետևանքով և տեղի ունեցավ այս ամենը:

Բայց թուրք-ադրբեջանական ագրեսիան չկարողացավ հասնել իր անգամ մինիմալ նպատակներին: Ռազմի դաշտում իրենք անհաջողության մատնվեցին, քանի որ կուտակել էին հսկայածավալ զինտեխնիկա: Ու թեպետ առաջնագիծը համալրել էին ահաբեկիչներով, օգտագործում էին F-16-եր, միևնույն է, իրենց առաջ դրված պլաններից նվազագույնն անգամ չեն ապահովել: Ընդամենը րոպեներով կարողացել են տարածք վերցնել՝ փորձելով ցույց տալ, թե իբրև դիրք են գրավել: Իրական որևէ արդյունքի չհասան, որի վառ վկայությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հայտարարություններն են:

Իսկ քաղաքացիական բնակչությանը հարվածելը դրա ամենախոսուն վկայությունն է»,-նշեց Ա. Իսպիրյանը: Հակոբ Չաքրյանը շեշտեց, որ Էրդողանը հաջողություններ չունի նաև Սիրիայում ու Լիբիայում: «Էրդողանը դիրքերը կորցնում է հատկապես Լիբիայում: Թուրքական լրատվամիջոցներից մեկում քննարկման ժամանակ թուրք վերլուծաբանները նշում էին, որ եթե երկրի ներսում իր հեղինակությունը ընկնում է, այն վերականգնելու համար Էրդողանն արտաքին աշխարհում հակամարտություններ է ստեղծում: Էրդողանի մարտավարությունն է դա:

Բայց Արցախը հայերից դատարկելը միայն Էրդողանի ծրագիրը չի եղել: Դա թուրքերի վաղեմի նպատակն է, որն, այնուամենայնիվ, չի կարողանում իրականացնել, որի պատճառով ինչ հայտարարություններ ասես, որ անում են: Հիմա այդ ծրագիրը պետք է տապալված ու ձախողված համարել»,-ընդգծեց Չաքրյանը: Նրա խոսքով, դիվանագիտական դաշտում որոշակի հաջողություններ ունենք: Փոքր հաջողություններ արձանագրել է նաև Անդրանիկ Իսպիրյանը: «Որքան էլ Եվրամիությունը կամ ՄԱԿ-ն իրերն իրենց անուններով չանվանեն, առանձին քաղաքական գործիչներ, այդ թվում՝ կոնգրեսականները, Թուրքիային դատապարտում են: Դատապարտող նման հայտարարություններն իրենց բնույթով առաջին անգամ են արվում, ինչը դիվանագիտական հաջողություն է»,-շեշտեց Հ. Չաքրյանը:

Անդրանիկ Իսպիրյանն էլ հավելեց. «Հայության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան առաջին 2-3 օրերի ընթացքում միջազգային հեղինակավոր կառույցների, աշխարհի գերտերությունների կողմից համարժեք պատասխան չէր ստանում: Երբ միջազգային լրատվամիջոցները սկսեցին ռեպորտաժներ հրապարակել Սիրիայից եկած ահաբեկիչների հետ, որոնք նաև խոստովանեցին, որ Թուրքիայի միջնորդությամբ վարձատրվել ու տեղափոխվել են Ադրբեջան մեր դեմ կռվելու համար, իրադրությունը մի փոքր փոխվեց՝ ի վնաս ադրբեջանա-թուրքական տանդեմի:

Արձագանքների մեջ ամենակարևորը Ֆրանսիայի նախագահինն էր, որը բեկումնային եղավ ու որին հետևեցին նաև այլ արձագանքներ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրերն անվանեց իրենց անուններով՝զերծ մնալով հավասարաչափ երկու կողմերին էլ կոչ հղելու շեշտադրումներից, ինչն անում են մյուսները: Դիվանագիտական առումով հայկական կողմը մի փոքր առաջընթաց ունի, բայց, միևնույն է, դա քիչ է»:

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным