Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թուրքական ապրանքերի ներկրումից հրաժարվելու հարցի հրամայականը

ЭКОНОМИКА

Past.am

Հայաստանի անվտանգության համար հիմնական սպառնալիքը գալիս է Թուրքիայից։ Եվ Արցախում ընթացող լայնամաշտաբ ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը հերթական անգամ ի ցույց դրեց այդ հանգամանքը։

 Մեր անվտանգության տեսանկյունից հիմնականում դիտարկվում են թուրքական կողմից եկող ռազմաքաղաքական սպառնալիքները, սակայն Թուրքիան տնտեսական առումով ևս անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել Հայաստանի համար։

 Ինչպես գիտենք, թուրքական ապրանքների ներմուծումը մեր արտաքին առևտրի հաշվեկշռում զգալի հատված է կազմում։ Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում օդային ուղով և Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:

 Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր երկիր է ներմուծվել եւ սպառվել գրեթե 3,5 մլրդ դոլարի թուրքական ապրանք, որը զգալի թիվ է Հայաստանի նման փոքր պետության համար։

 Ընդհանուր առմամբ, Թուրքիայից Հայաստան է ներմուծվում մինչև 600 անուն ապրանք, որոնց տեսակարար կշռի մեջ գերակշռում է հագուստը։ Թուրքական ապրանքների ներմուծման հիմնական պատճառն այն է, որ դրանք համեմատաբար էժան գներով են հասնում Հայաստան, և շատ առևտրականներ ուղղակի զբաղված են Թուրքիայից ապրանքեր ներմուծելով։

 Խնդիրը պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ թուրքական ապրանքներ ներմուծելով՝ ոչ միայն ներդրում ենք կատարում Թուրքիայի տնտեսության մեջ և նպաստում թուրքական արտադրության զարգացմանը, այլև թուրքական ապրանքները կարող են Հայաստանի բնակչության առողջության և կյանքի համար վտանգ ներկայացնել։

 Օրինակ՝ Հայաստանը Թուրքիայից ներմուծում է զգալի չափի գյուղմթերք, որոնց մեջ մեծ է էժան լոլիկի մասնաբաժինը։ Եվ այս իրողությունը ոչ միայն խոչընդոտում է Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանն, այլև թուրքական գյուղմթերքը կարող է առողջությանը վնասակար հավելումներ պարունակել։

 Պատահական չէ, որ տարիներ առաջ Թուրքիայում մեկնաբանություններ եղան այն մասին, որ թուրքական արտադրության էժան լոլիկները կարող են վտանգավոր լինել առողջության համար, դրա համար էլ դրանք հիմնականում արտահանվում են թշնամի երկրներ։

 Եվ այս օրերին Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերը («Նոր Զովք», «Երևան Սիթի», «Սաս», «Ծիրան») թուրքական ապրանքները հանում են վաճառքից և կոչ են անում բնակչությանը չօգտվել դրանցից։ 

 Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է թուրքական առկա ապրանքներից հրաժարվելու խնդրին: Հարցն այն է, որ ներկայումս Հայաստանում առկա ապրանքների համար ներկրողներն արդեն իսկ վճարել են, և դրանցից հրաժարվելով՝ մենք փաստացի վնասում ենք ոչ թե թուրքերին, այլ այդ ապրանքներն արդեն ներկրած ու մաքսազերծած մեր հայրենակիցներին: Ուրեմն, պետք է խոսել այսուհետ պարզապես Թուրքիայից ապրանք չբերելու մասին:

 Հայաստանում շատ է խոսվում նաև այն մասին, թե պետք է զարկ տալ տեղական արտադրությանը, բայց դրա համար մեր ապրանքները պետք է մրցունակ լինեն առաջին հերթին գնային, ապա նաև որակական առումով։

 Հատուկ տնտեսական և հարկային քաղաքականության արդյունքում տեղական ապրանքները կարող են փոխարինել թուրքականին, բայց Թուրքիայից ներկրվող ոչ բոլոր ապրանքներին։ Այս դեպքում կարելի է գտնել այլ երկրներ, որոնցից կարելի է այդ նույն ապրանքները ներկրել։ Բացի այդ խնդիր կա այնպիսի պայմաններ ստեղծել, որ այն մարդիկ, ովքեր զբաղված էին Թուրքիայից ապրանքներ ներմուծելով, կարողանան շարունակել զբաղվել ապրանքների ներմուծմամբ, սակայն այլ երկրներից։

 ԱրթուրԿարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»