Արման Թաթոյանի հայտարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերի հրետակոծության վերաբերյալ
ОБЩЕСТВОՎաղ առավոտից Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի գյուղերը ենթարկվում են հրետակոծության ադրբեջանական կողմից։ Այս պահի տվյալները վկայում են, որ խաղաղ բնակչությունը գտնվում է ակնհայտ նպատակային հրետակոծության տակ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, ինչը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի հրատապ հարցումներով պաշտոնական աղբյուրներով:
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել խաղաղ բնակիչները եւ տրամադրել նաեւ մոտ մեկ ժամ առաջ արված հրետակոծության լուսանկարներ:
Հրետակոծության մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր է ներկայացրել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատանի բժշկական անձնակազմը՝ նշելով հրետակոծության պատճառով խնամյալների մոտ առաջացած վախի ու տագնապի մասին: Հրետակոծության փաստերը նաեւ հաստատվել են պաշտոնական հարցման արդյունքներով:
Առավոտյան այրվել է նաեւ քաղաքացիական ավտոբուս թիրախային ԱԹՍ հարձակման արդյունքում։



