Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ եմ անում նստել բանակցությունների սեղանի շուրջ.Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումով
ПОЛИТИКАՈւկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումովը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին նա ասել է խորհրդարանի հաշտարար խորհրդի նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն:
«Այսօր դժվարին ժամանակներ են ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների համար: Մենք` որպես պետություն, մտահոգված ենք տեղի ունեցող իրադարձությունների, մարտական գործողությունների կապակցությամբ:
Իմ եւ Գերագույն ռադայի անունից ուզում եմ բոլորին հորդորել անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան, եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ` երկու պետությունների խաղաղ բնակիչների եւ քաղաքացիների կյանքը պահպանելու համար»,- ասել է Գերագույն ռադայի ղեկավարը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



