Աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա․«Ժողովուրդ»
ЭКОНОМИКА«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսն ու դրա հետեւանքով հայտարարված արտակարգ դրությունը, ինչպես նաեւ աշխարհում տիրող իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան մուտք գործող գումարների վրա:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստան ուղարկվող գումարները, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, կրճատվել են 15.3 տոկոսով։ Այսպես, 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստան է ուղարկվել 893 մլն 289 հազար դոլար, իսկ 2019 թվականի նույն ամիսներին՝ 1 մլն 55 հազար 256 դոլար։
Եվ ինչպես հայտնի է, Հայաստան ուղարկված գումարների առյուծի բաժինը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



