ԵՄ գագաթնաժղովը հետաձգվել է, Շառլ Միշելը ինքնամեկուսացվել է
МЕЖДУНАРОДНОЕՍեպտեմբերի 24-ից 25-ը նախատեսված Եվրամիության գագաթնաժողովը հետաձգվել է, քանի որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսի ախտորոշման կապակցությամբ ինքնամեկուսացվել է:
Ենթադրվում է, որ երկօրյա գագաթնաժողովը կգումարվի հոկտեմբերի 1-ին: Այդ գագաթնաժողովի օրակարգում առանցքային թեմաներից մեկը Բելառուսի ղեկավարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն է:
Եվրամիության արտաքին գործերի նախարարները չեն համաձայնեցրել այդ հարցը, քանի որ Կիպրոսը պահանջել է պատժամիջոցներ սահմանել նաև Միջերկրականում գազի արդյունահանման նպատակով ապօրինի ակտիվություն ծավալած Թուրքիայի նկատմամբ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



