ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով օրական մահացությունն աճում է
МЕЖДУНАРОДНОЕՄիացյալ Նահանգներում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության պատճառով օրական մահացությունն աճում է։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները, որը հաշվարկները կատարում է դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա։
Մասնագետների հաշվարկներով՝ ԱՄՆ տարածքում անցած օրվա ընթացքում մահացել է 1 293 մարդ։ CNN-ն նշում է, որ սա օգոստոսի 19-ից ի վեր օրական մահացության ամենաբարձր ցուցանիշն է։
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով միջին օրական հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով եւ կազմում է 38 037 դեպք։
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկություններով՝ ԱՄՆ-ում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6,62 մլն դեպք, մահացել է 196,4 հազարից ավելի մարդ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



