Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Դատական համակարգը վերահսկելի դարձնելու իշխանությունների հերթական փորձերը

ПОЛИТИКА

Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծումներ են պահանջում։ Բացի տնտեսական և սոցիալական հարցերից, հանրությանը հուզող թեմաներից մեկն էլ վերաբերում է արդարադատությանը և դատական համակարգին։ Շատ է խոսվել այն մասին, թե արդարադատության համակարգի չկայացածությունն իր դերակատարությունը ևս ունեցել է, որպեսզի բնակչության շրջանում որոշակի անվստահություն ձևավորվի դատական ինստիտուտների նկատմամբ։

Տարիների ընթացքում արդարադատության ոլորտում որոշակի փոփոխություններ նախաձեռնվել են, որոնք միտված են եղել համակարգի գործունեությունը բարելավելուն, սակայն գլխավոր խնդիրը, որը մնում է չլուծված, դատական համակարգի անկախության հարցն է։ Եվ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բարենպաստ պայմաններ ստեղծվեցին դատական համակարգի ինքնուրույնությունն ու անկախությունն ապահովելու տեսանկյունից։ Մնում էր միայն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց տեղի ունեցավ հակառակ գործընթացը։ Իշխանությունների քաղաքական շահերից չէր բխում անկախ դատական համակարգի առկայությունը։ Որպեսզի դատարանները վերահսկելի դարձնեն, նրանք փորձում են դատական համակարգը հնարավորինս քաղաքականացնել։

Խնդիրն այն է, որ իշխանություններին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ դատարանները կարող են նաև անկախ որոշումներ կայացնել, որոնք հաճո չեն իրենց քիմքին։ Այդ իսկ պատճառով էլ իշխանությունները դատական համակարգի դեմ արշավ նախաձեռնեցին՝ այն հիմնավորմամբ, թե դատավորները կապված են նախկինների հետ, և դատական համակարգից «հակահեղափոխության» փորձեր են ձեռնարկվում։ Այդպիսով, դատական համակարգի վեթթինգը բերվեց, այսպես կոչված, «հեղափոխության» օրակարգ։ Հենց այս շրջանակում են տեղավորվում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Ինչպես գիտենք, ՍԴ-ն երկրի սահմանադրական արդարադատությունն իրականացնող բարձրագույն մարմինն է, և այս կառույցի գոյությունն արդարացվել է տարիների փորձով։ Սակայն իշխանություններին ամենից շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՍԴ-ն կարող է հակասահմանադրական ճանաչել իրենց կայացրած խնդրահարույց որոշումները, որոնք չեն բխում Սահմանադրությունից։ Դրա համար էլ հորինվեց այն միֆը, թե ՍԴ-ում ճգնաժամ է հասունացել։ Եվ իշխանությունները շարժվում են ոչ թե կայացած կառույցներն ավելի կատարելագործելու, այլ քանդելու ճանապարհով։ Արդյունքում իշխող ուժը իրավական առումով խնդրահարույց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեց ՍԴ 3 դատավորներին փոխելու նպատակով:

Եվ ՍԴ-ում ստեղծվեց իրական ճգնաժամային իրավիճակ, իսկ պաշտոնից ազատված ՍԴ դատավորները դիմել են ՄԻԵԴ՝ իրենց իրավունքները վերականգնելու նպատակով։ Իրենց իսկ ստեղծած ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար իշխանությունները օրերս նախաձեռնեցին ՍԴ 3 նոր դատավորների ընտրությունը։ Եվ այս հարցում նրանց համար ամենակարևոր հարցն այն է, թե այդ թեկնածուները որքանով վերահսկելի կլինեն իրենց կողմից։

Սրանով լուծվում է նաև այն հարցը, որ Հրայր Թովմասյանը չլինի ՍԴ նախագահ։ Հաշվի առնենք նաև, որ եթե իշխանությունները հետագայում էլ տեսնեն, որ ՍԴ-ն շարունակում է ինքնուրույն որոշումներ ընդունել, ապա արդեն գործնական տեսք կտան իրենց կողմից առաջ քաշված՝ Գերագույն դատարանի ստեղծման նախաձեռնությանը, որով ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանները միավորվելու են։ Ուստի Գերագույն դատարանի ստեղծման հարցը կախված է նրանից, թե որքանով հնազանդ և վերահսկելի կլինի նոր կազմով ՍԴ-ն։

Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграция