«Մուլանի» ցուցադրությունը Չինաստանում չի արդարացրել պրոդյուսերների հույսերը
КУЛЬТУРАԱմերիկյան Walt Disney կինոընկերության նոր «Մուլան» ֆիլմը չի արդարացրել պրոդյուսերների սպասելիքները չինական վարձույթում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, անցած հանգստյան օրերին ֆիլմի պրեմիերային ցուցադրության ժամանակ 23.2 մլն դոլար է հավաքվել, մինչդեռ ժապավենի բյուջեն կազմել է 200 մլն դոլար: Անցյալ տարի միևնույն ժամանակահատվածում չինական վարձույթում հայտնված «Առյուծ արքա» ժապավենը 54 մլն դոլար էր հավաքել:
Փորձագետները նման արդյունքը բացատրում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներով և «Մուլանը» բոյկոտելու կոչերով, ինչի պատճառը նկարահանումները Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանում անցկացնելն էր: Այնտեղ իրավապաշտպանների տվյալներով տեղի բնակչությունը հալածանքների է ենթարկվում իշխանությունների կողմից:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



