«Թթու ջուր» տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ»-ը
ВИДЕОԱյաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 14-ին, ժամը 19։56-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Թթու ջուր» կոչվող տարածքից Հառիճ գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Հառիճ գյուղից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող «Փարոս» հանդամասում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Մ․)․ վերջինս չի շարունակել ընթացքը խափանված լինելու պատճառով:
Փրկարարները 16 ուղևորի փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Հառիճ գյուղ։
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



