Թրամփ. Մենք գերազանց զենք եւ նոր հրթիռներ ունենք
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «գերազանց զենք» եւ «նոր հրթիռներ» ունի: Դոնալդ Թրամփի մեկնաբանությունների սղագրությունը տեղադրվել է Սպիտակ տան կայքում:
«Մենք գերազանց, գերազանց զենք ունենք: Ոչ, ես խոսում եմ ոչ թե գաղտնի զենքի մասին, ես խոսում եմ այն զենքի մասին, որը մենք ստեղծում ենք: Մենք հիանալի զենք ենք ստեղծում: Մեր բանակն այժմ ավելի ուժեղ է, քան երբեւէ»,- ասել է Դոնալդ Թրամփը:
Ըստ ԱՄՆ նախագահի` 3-3.5 տարվա ընթացքում բանակի վրա 2.5 տրիլիոն դոլար է կազմվել: «Եվ այժմ մենք նոր հրթիռներ ունենք: Եւ, անկեղծ ասած, մեր միջուկային զենքը (Տա Աստված, որ մենք երբեք ստիպված չլինենք այն օգտագործել) այժմ ավելի լավ վիճակում է, քան երբեւէ եղել է վերջին տասնամյակների ընթացքում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...
4
Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»



