Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մին­չև հասց­նեն դուրս գալ խո­րը թմբի­րից, քա­ղա­քա­կան առու­մով երկ­րում այլ իրա­վի­ճակ կա­րող է ստեղծ­ված լի­նել

ПОЛИТИКА

Հայաստանում համավարակի տարածման տեմպերի նվազումը ապագայի հետ կապված լավատեսության հիմքեր է առաջացնում, բայց իրավիճակը շատ փխրուն է, քանի որ դեռևս պարզ չէ, թե ինչպիսի ընթացք կունենան իրադարձությունները։ Ցանկացած պահի համավարակային իրավիճակը նորից կարող է վատանալ, ու նոր սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Բացի այդ, ներկայումս երկիրը ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում է գտնվում, նվազել են պետբյուջե կատարվող մուտքերը, և պարզ չէ, թե առաջիկայում ինչ տնտեսական վայրիվերումներ կարող են տեղի ունենալ։

Դժգոհություններ կան նաև բնակչության շրջանում, թեպետ վարչապետը փորձում է համոզել, թե սոցիալական ճգնաժամ չկա: Իրականում հարյուրհազարավոր քաղաքացիներ եկամուտների կորուստներ են ունեցել կամ մնացել են առանց աշխատանքի։ Եվ այս հարցը շատ հրատապ լուծում է պահանջում, որպեսզի առաջիկայում Հայաստանից նոր արտագաղթի ալիք չբարձրանա։ Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգային միջավայրի հետ կապված ևս խնդիրներ կան։ Հուլիսին Տավուշի սահմանում տեղի ունեցած մարտական գործողությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը հարմար առիթ է փնտրում, որպեսզի պատերազմական գործողությունները վերսկսվեն։

Իսկ հարևան Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Ադրբեջանում և հակամարտության գոտում՝ Բաքվին մղելով նոր ագրեսիվ գործողությունների։ Այս իրավիճակում ոչ միայն պետք է հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի և Արցախի պաշտպանության ամրապնդմանը, այլև արտաքին քաղաքական լուրջ աշխատանք տանել Թուրքիայից եկող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ։ Թուրքիային հակազդելու հարցում մեծ դերակատարություն կարող է ունենալ դաշնակից Ռուսաստանը, սակայն, ինչպես գիտենք, հայ-ռուսական հարաբերություններն այս փուլում լավ օրեր չեն ապրում, և առկա է որոշակի անվստահություն։ Իրերի վիճակը պահանջում է, որ իր շահերը առաջ տանելու հարցում Հայաստանը համագործակցի նաև աշխարհաքաղաքական այլ դերակատարների և գործընկերների հետ։

Հայաստանի առջև ծառացած այսպիսի մարտահրավերներին դիմագրավելու համար հետևողական աշխատանք և ջանքեր են պահանջվում, սակայն տպավորություն է, որ իշխանություններն այնքան էլ չեն հասկանում ստեղծված իրավիճակի լրջությունը։ Իրենք էին ասում, թե Հայաստանի՝ համավարկի դեմ պայքարը շատ նման է պատերազմական իրավիճակի, բայց ամենապատասխանատու պահին լքում են «խրամատը»։ Այսպես, ճգնաժամային կառավարման հարցում կարևոր պատասխանատուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասցրեցին արձակուրդ գնալ։

Բայց հարց է, թե արդյոք տեղին է այս իրադրության պայմաններում արձակուրդ գնալ, քանի որ կուտակված բազմաթիվ հարցերը արագ լուծումներ են պահանջում։ Թվում է, թե մեր իշխանավորների հոգը չէ, իրենք լեռնագնացություններով և արշավներով են զբաղված և հանրության զգոնությունը բթացնում են սելֆիներով ու ուղիղ եթերներով։ Տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները անպատասխանատու և անլուրջ կերպով են մոտենում իրավիճակին ու այն թողել են ինքնահոսի այն դեպքում, երբ մեկ օրվա աշխատանքն էլ մեծ կարևորություն կարող է ունենալ։

Իսկ չափազանց կարևոր խնդիրներով ո՞վ պետք է զբաղվի, իշխանություններն այս հարցը չեն ցանկանում տալ իրենք իրենց։ Ու այսքանից հետո չպետք է զարմանալ, որ արդեն իսկ իշխանության որոշ պատասխանատուների հրաժարականների մասին պահանջներ են հնչում, որոնց շրջանակը կարող է ընդլայնվել։ Եվ բացառված չէ, որ մինչև իշխանությունները հասցնեն դուրս գալ խորը թմբիրից, քաղաքական առումով երկրում այլ իրավիճակ ստեղծված լինի։

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спиц