10 հոգանոց հարսանիք, ծնունդ, թաղում. Վրաստանում ուժի մեջ մտան սահմանափակումները
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերի ավելացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի քանի սահմանափակող որոշում է կայացրել, որից երկուսը ուժի մեջ են մտնում այսօրվանից: Այդ մասին հայտնում է «AliQ Media»-ն:
- Սեպտեմբերի 10-ից, Վրաստանում արգելվում է ծնունդներ, հարսանիքներ, թաղման և այլ ծիսական արարողություններ անցկացնել: Արգելքը վերաբերում է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում միջոցառումներ անցկացնելուն:
Հարկ է նշել, որ կառավարության պարզաբանմամբ, ամուսնությունն ինքնին որպես իրադարձություն չի արգելվում և սահմանափակումները տարածվելու են միայն միջոցառման տոնակատարությանը վերաբերող մասի վրա: Մասնավորապես, ըստ տեղեկության, հարսանիքի մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 10 անձը: Ծննդյան, տոնակատարությունների, թաղման և այլ հասարակական միջոցառումների մասնակիցների քանակը ևս պետք է լինի առավելագույնը 10 մարդ:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



