Արդուկի անցած պատմությունը՝ գլաններ, գավաթներ, ծանր մետաղակտորներ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարցին, թե երբ է հայտնվել առաջին արդուկը մարդու կյանքում, դժվար կլինի պատասխան տալ: Եվ ոչ ոք չի էլ մտածում այդ մասին հագուստն արդուկելիս: Ոմանք կարծում են, որ արդուկի պատմությունը սկսվել է այն պահից, երբ հայտնվել են գործվածքներ հագուստի արտադրության համար: Այնուամենայնիվ, դեռ հին ժամանակ նախամարդիկ որպես շոր օգտագործվող կենդանիների կաշիները և մորթիները ինչ-որ կերպ հարթեցրել են՝ դրա համար օգտագործելով մամոնտի հղկած ոսկորը, ինչի մասին վկայում են հնէագիտական ուսումնասիրությունները:
Եվրոպայում կտորները արդուկելու համար երկաթե տաքացվող կտորներ սկսել են օգտագործել 16-րդ դարում: Կտորի ծալքերը հարթեցնելու համար սկսել են օգտագործել նաև «գավաթներ», որոնք կամ տաք ջրով լցված ապակյա տարաներ էին, կամ էլ երկաթե բաժակներ: Ռուսաստանում այդ ժամանակ օգտագործել են ռուբելներ: Այս դեպքում գործողության սկզբունքը հետևյալն է. լվացքը փռվում է փայտե հարթության վրա, և կողային պտտման սարքի օգնությամբ հնարավորինս հարթեցվում են ծալքերը: Հնում հագուստի համար օգտագործված գործվածքները շատ կոպիտ են եղել, և լվանալուց հետո դրանք դժվար է եղել հարթեցնել:
Առաջին երկաթե արդուկները հայտնվել են զգալի ուշ, իսկ մինչ այդ ընդունված են եղել տարբեր գրտնակները, գավաթները և ծալքերը հարթեցնող այլ հարմարանքները: Առաջին երկաթյա արդուկները շատ թանկ են եղել: Առատորեն պատված լինելով զարդանախշերով՝ դրանք ցուցադրական դրված են եղել տներում հյուրերին տեսանելի տեղերում: Տան մեջ երկաթի առկայությունը շեշտել է սեփականատիրոջ բարօրությունն ու հարստությունը: Առաջին երկաթյա արդուկը, որը այն ժամանակ հորինել են արհեստավորները, եղել է բռնակով և հարթեցված հատակով երկաթի կտոր, որը աշխատելուց առաջ տաքացվել է: Հետագայում սկսել են արդուկի ներսում ստեղծած խոռոչը լցնել տաք փայտածուխով: Նման փայտածուխային արդուկները զգալի հաջողություն են ունեցել:
Դրանք բավականին ծանր են եղել: Ռուսաստանում երկաթյա արդուկներ սկսել են արտադրել 18-րդ դարում Դեմիդովի գործարանում: 19-րդ դարում գերմանացի արհեստավորների կողմից ստեղծվել է առաջին սպիրտային արդուկը: Նրանք մտածել են արդուկի իրանին կպցնել սպիրտայրոց, որը քիչ չափով, բայց տաքացնում է արդուկը: Սպիրտային արդուկին գրեթե զուգահեռ հայտնվել է գազային արդուկը, որը նման է եղել մինի գործարանի: Արդուկի ներսում եղել է այրիչը, որը միացված է գազի տարողությանը, արդուկի երկաթե կափարիչին տեղադրված է եղել օդափոխիչը, որը լարվել է ձեռքի բանալիով: Աշխատանքն սկսելուց առաջ անհրաժեշտ է եղել տաքացնել այրիչը, այնուհետև լարած օդափոխիչից օդը մղել դեպի այրիչ, բացել գազը և վառել կրակը, որից հետո արդեն կարելի է արդուկել:
Էլեկտրաէներգիայի հայտնագործությամբ արդուկների համար լուծվել են բազմաթիվ խնդիրներ, քանի որ ստեղծվել է էլեկտրական արդուկ: Արդուկի պատմության մեջ մեծ ձեռքբերումներ են եղել ջերմաստիճանի կարգավորիչների և խոնավացուցիչների ստեղծումը, որը հնարավորություն է տվել գործվածքը թրջելով արդուկել: Զարմանալի է, որ ներկայումս էլ որոշ մարդիկ, անգամ վարպետ դերձակները, օգտագործում են իրենց հին չուգունե փայտածուխե արդուկները, չնայած առկա է ժամանակակից արդուկների բավականին լայն տեսականի: Հավանաբար պատճառն այն է, որ դրանք խիստ ծանր են և հետևաբար ավելի լավ են հարթեցնում կտորեղենը:




















































