Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Ճգնա­ժամ են ապ­րում իշ­խա­նու­թյան բո­լոր ճյու­ղե­րը. անօ­րի­նա­կա­նու­թյան և հա­կա­սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան խրախ­ճանք է»

ИНТЕРВЬЮ

 

Սահմանադրական դատարանի շուրջ առկա հայաստանյան իրավիճակը կարելի է օրինակ բերել աշխարհի տարբեր դասագրքերում՝ «ինչպե՞ս ստեղծել սահմանադրական ճգնաժամ» խորագրով: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի դիտարկումն է, որի խոսքով, այդ օրինակը ցույց կտար, թե ինչպես բոլոր գործիքակազմերը, այդ թվում՝ ԱԺ-ի գերակտիվությունը, նախագահի գերպասիվությունը, օգտագործելով՝ հասնել ճգնաժամի: «Դրանց գումարենք նաև վարչապետի՝ իրավիճակին բացարձակապես չտիրապետելու հանգամանքը, թեպետ այդ հարցում ուներ որոշակի ցանկություններ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

 

Մասնավորապես՝ կոպիտ ոտնահարվում են ոչ միայն այն քաղաքացիների իրավունքները, որոնց գործերը հիմա ՍԴ-ում են, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներինը: Ստեղծվեց մի պատկեր, որը բերեց ոչ միայն ՍԴ, այլ կառավարության, ԱԺ-ի և նախագահական ինստիտուտի ընդհանուր ճգնաժամին, որովհետև խոսքը, բոլոր դեպքերում, ոչ միայն ՍԴ-ի մասին է, որպես հաստատություն, այլև սահմանադրականության մասին: Սահմանադրականության հանդեպ արհամարհանք ունենալով, սահմանադրականության բացակայության պայմաններում իշխանության բոլոր ճյուղերն են հայտնվել ամոթալի ու վտանգավոր վիճակում:

 

Ես սա համարում եմ ուղիղ հարված՝ պետությանն ու ազգային անվտանգությանը, որովհետև այնպես չէ՝ տեղյակ չենք կիրառվող տեխնոլոգիաների բնույթին, որոնց հիմքում երկրում քաոսային իրավիճակ ստեղծելն է»,-ասաց Լ. Ալավերդյանը՝ շեշտելով, որ խնդիրն ավելի գլոբալ է: «Մեծ հաշվով, Արևմուտքը Հայաստանի հետ կապված մեկ խնդիր ունի՝ փոխել նրա կողմնորոշումը: Այս առումով ներսում ստեղծվող քաոսը բխում է հեռու գնացող ծրագրերից, որոնց հիմքում Հայաստանը որոշակի կենտրոնների ձեռքում խամաճիկ դարձնելն է: Այն կենտրոնների, որոնք բավականին հստակ ձևավորված աշխարհաքաղաքական նպատակներ ունեն աշխարհը մեկ կենտրոնից կառավարելու առումով: Այնուամենայնիվ, թե՛ դրսի կենտրոնների ծրագիրը, թե՛ երկրի ներսում դրանք կատարողները մի շարք հանգամանքներ հաշվի չեն առել:

 

Եթե դիտարկում ենք զուտ վերոնշյալ ոլորտը, ապա այս դեպքում հաշվի չեն առել մասնավորապես իրավաբանական համայնքի զարգացման ճանապարհը: Ի հեճուկս իշխանությունների, տարիների ընթացքում նոր որակի իրավաբանական համայնք է ձևավորվել, ինչն արտահայտվել է դատապաշտպանների բավականին հստակ գործողությունների, նաև ՄԻԵԴում հաղթած գործերի տեսքով: Ինքս բոլոր նախագահների կառավարման տարիներին բոլոր թերություններն ու սխալները քննադատողներից եմ եղել, բայց մերժել այն իրողությունը, որ իրավաբանական հանրությունը տարիների ընթացքում զարգացում է ապրել, նշանակում է՝ չճանաչել սեփական երկիրը կամ ատելությամբ լցված լինել անգամ դրական նվաճումների հանդեպ: 

 

Մեծ հաշվով, այս իրողությունները հաշվի չեն առնվել, և այն «բլից հաղթանակը», որն ակնկալվում էր Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությունից հետո, իրականություն չի դարձել: Ու հիմա ամեն ինչ արվում է դրան հասնելու համար, որի ճանապարհին ոտնահարում են ամենահիմնարար նորմերը: Մեր Սահմանադրության մեջ կան այնպիսի հիմնարար նորմեր, որոնք ուղղակի համահունչ են միջազգային իրավունքի կարևորագույն նորմերին: Հիմա այդ բոլոր նորմերի վրայով ուղղակի անցնում են՝ ԱԺ-ին կանգնեցնելով բավականին ծանր վիճակում: Իրար հաջորդող քայլերն ուղղակի խայտառակություն են ԱԺ-ի, գերազանցապես ԱԺ մեծամասնության համար:

 

Բացի այդ, չգիտեմ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս նախագահի ինստիտուտն ամբողջովին այսպիսի անգործության մատնվեց, ինչն էլ նպաստեց այս ճգնաժամին: Դրա համար եմ ասում, որ ճգնաժամ են ապրում իշխանության բոլոր ճյուղերը և բոլոր հաստատությունները: Մեծ հաշվով, դատարանների մուտքերն ու ելքերը փակելու վարչապետի կոչը այս ամբողջ վակխանալիայի հիմքն է եղել: Սա, փաստորեն, ամբողջովին անօրինականության և հակասահմանադրականության խրախճանք է»,-ընդգծեց Լ. Ալավերդյանը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով նախատեսվող այն փոփոխությանը, ըստ որի, առաջարկվում է Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկ դատարանը միավորել և ստեղծել Գերագույն դատարան, Լ. Ալավերդյանը նշեց. «Դա ամերիկյան մոդել է:

 

Բայց խնդիրն այն է, որ պրիմիտիվ կերպով ուզում են կրկնել այն մոդելը, որը ծնվել, զարգացել ու կայացել է բոլորովին այլ պայմաններում: Սա մարտնչող գավառականության նշան է: Մենք բոլորովին այլ մոդելով պետք է զարգանանք, ու կարծում եմ, որ վերոնշյալի իրականացումը կոպիտ սխալ կլինի: Առհասարակ, դեռ խորհրդային ժամանակներից, երբ ուզում էին ազատվել ինչ-որ անձանցից, վերացնում էին հաստատությունը: Այսպես կոչված, վերափոխումներ էին անում, ամբողջովին վերացնում էին այն, ստեղծում նորը, լինում էին նաև դեպքեր, երբ վերադառնում էին նախորդ մոդելներին: Մեծ հաշվով, մեզ մոտ այսօր տոտալիտար պետության մեթոդներ են կիրառվում, այլ նպատակ այստեղ չի էլ նշմարվում»:

 

Նա շեշտեց, որ այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն անհասկանալի իրավիճակը, որը կա ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ: «Առաջարկվում է մի թեկնածու, հետո թեկնածուն հրաժարվում է իր թեկնածությունից, մյուսին առաջարկում են մյուս պաշտոնը, մեկն էլ ընդհանրապես մերժում է ցանկացած առաջարկություն: Ամեն դեպքում, մի կողմից էլ՝ ամոթը մասնագիտական հատվածում, կարծես, դեռ չի կորել, ապագայի հասկացությունը կա, երեխաներ կան, որոնք պետք է կրեն այն բոլոր սխալների հետևանքները, որոնք այսօր արվում են իրենց ծնողների կողմից: Ես ուզում եմ հիշեցնել, որ երկիրը, ի վերջո, մեկ պահով չի ապրում: Թող չձևացնեն, թե պատմության վերջը դրել ու նոր պատմություն են կերտում: Չի ստացվելու: Մեր հասարակության դիմադրողական ներուժը դեռ չի սպառվել:

 

Ես զուգահեռներ կանցկացնեմ պատմության որոշակի էջերի հետ՝ հրաշալի ծանոթ լինելով, թե ինչ ծրագրեր էին կապվում Ղարաբաղյան շարժման ու Արցախյան պատերազմի հետ: Արդյունքում ոչինչ չստացվեց: Ի հեճուկս այդ ծրագրերի, ի հեճուկս ներքին ճիգերի՝ ժողովուրդը ցույց տվեց, որ կա ձայն ժողովրդի՝ ձայն Աստծո: Ու ժողովուրդը, ի վերջո, կարողացավ հասնել նրան, որ այսօր ազատ Արցախ ունենք: Ինչո՞ւ սա օրինակ բերեցի: Պատմությունն այսօրվա խմբին պետք է հուշեր, որ բոլոր այն հարցերը, որոնք խորքային առումով հակասում են ազգային շահերին, ի վերջո, տապալվելու են: Եթե անգամ այդ տեսանկյունից նվաճումներ լինեն, ժամանակավոր բնույթ են կրելու»,-ասաց մեր զրուցակիցը: Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ օր առաջ քայքայիչ գործողությունների ընթացքը կանգնեցնելու կարիք կա:

 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay