Նիկոլն այլևս խմբագիր չէ, նույնիսկ ընդդիմադիր պատգամավոր չէ, վարչապետ է, սակայն երկիրը ղեկավարում է ֆեյսբուքյան լայվերով ու լայքերով
БЛОГՍուրեն Սուրենյանց-ը գրում է
Փաշինյանն ուղիղ եթերում ցույց է տվել, թե ինչպես է ընտանիքի անդամների հետ ձիավարությամբ զբաղվում: Մարդն՝ ընտանիքի հետ, իր հանգիստն է կազմակերպում․ լավ է անում՝ իր գործն է։ Չնայած՝ կորոնայի տնտեսական հետևանքներն իր մաշկի վրա զգացող հասարակությունը շատ զգայուն է արձագանքում նման "բուրժուական" դրսևորումներին, ու մեր պաշտոնյաները լավ կանենին՝ մի քիչ ավելի զուսպ գտնվեին։ Սակայն սա թողենք յուրաքանչյուրի նախընտրությանն ու ճաշակին։
Ինձ այս ձիավարության կոնկրետ դրվագ հետաքրքրեց, որն, իմ կարծիքով, լավագույնս բնութագրում է մեր գործող վարչապետին։
«Մարիամ, եթե ընկնես ձիուց, դիտումները կտրուկ կավելանան»,- կատակով դիմելով ձի վարող դստերն՝ ասում է Փաշինյանը։
Այս ռեպլիկը բնութագրում է մեր երկրի ղեկավարի արժեհամակարգը, բացահայտում է նրա չափման միավորները, գնահատման կառուցվածքը։ Նիկոլն այևս խմբագիր չէ, նույնիսկ ընդդիմադիր պատգամավոր չէ, վարչապետ է, սակայն երկիրը ղեկավարում է ֆեյսբուքյան լայվերով ու լայքերով։ Այսպես էլ ապրում ենք ու ողբերգությունը սա է, ոչ թե՝ ձիավարությունը կամ հանգիստ կազմակերպելը, որն, անշուշտ, յուրաքանչյուր մարդու իրավունքն է։


1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
3
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
4
«Россия и Армения укрепляют стратегическое сотрудничество через новый железнодорожный маршрут»
5
Скандал вокруг Севана: почему даже сторонники Пашиняна не смогли промолчать? «Паст»



