«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու»․ Արթուր Վանեցյան
ПОЛИТИКА«Հայրենիք»-ի շարքերը համալրվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս ստացան։
Կին կուսակցականներին անդամատոմս հանձնեց անձամբ կուսակցության նախագահը՝ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։
Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշեց, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,- ասաց Վանեցյանը։
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



