Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Չհաշվարկված ու բնակչության եկամուտների աճից արագ բարձրացված ակցիզային հարկը հանգեցրեց օղու գնի 17.8 %-անոց աճի, ու ստացանք աննախադեպ իրավիճակ՝ ալկոհոլային զանգվածային թունավորում. Արա Գալոյան

ЭКОНОМИКА

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Արմավիրի միջադեպը ստիպում է ուշադրություն դարձնել մեր ծախսերի կառուցվածքի վրա: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի ամենաճիշտ պատկեր կարելի է ստանալ հենց այդ երկրի բնակչության ծախսերի կառուցվածքից: Եթե ծախսերի մեջ բարձր է պարենի մասնաբաժինը, ապա միանշանակ կարելի է պնդել, որ խոսքը տնտեսապես թույլ զարգացած երկրի մասին է: Օրինակ, ԱՄՆ միջին ցուցանիշը 6.69 տոկոս է: Սնունդ-պարենը Մեծ Բրիտանիայի քաղաքացիների ծախսերի 8.55 տոկոսն է կազմում:

Որքան ցածր է տվյալ երկրի բնակչության եկամուտը, սնունդն այնքան բարձր մասնաբաժին է «խլում» ծախսերից: Ռուսաստանի պարագայում սննդի մասնաբաժինը ծախսերի 28.32 տոկոսն է կազմում: Այս ցուցանիշով մեր տարածաշրջանի երկրներից մենք համադրելի ենք միայն Ադրբեջանի հետ: Թուրքիայի ցուցանիշը 20.3 տոկոս է: Վրաստանինը` 33.7, իսկ Ադրբեջանինը 41 տոկոս:

Մեր պարագային ևս սնունդ-պարենի ցուցանիշը բարձր է`40.4 տոկոս: Վիճակագրությունը բնակչության ծախսերի կառուցվածքը միջինացնելով այն բաժանում է մի քանի մասի` պարենային ապրանքներ, ոչ պարենային ապրանքներ, ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ և ծառայություններ: Այս դասակարգմամբ մեր ծախսերի 40.4 տոկոսը կազմում են պարենային ապրանքները (վիճակագրությունը նույնիսկ գիտի, որ մենք հանրային սննդի կետերում սնվելու համար մեր ծախսերի ընդամենը 0.9 տոկոսն ենք տրամադրում): Ոչ պարենային ապրանքները մեր ծախսերի 18.9 տոկոսն են:

Հիմա պիտի, որ այս ծախսերի տեսակարար կշիռն աճի: Որովհետև հագուստի ծախսերին գումարվել են դիմակ-ալկոգելի ծախսերը (հասկանալի է, որ զարգացած երկրներում ոչ պարենային ապրանքների մասնաբաժինն անհամատեղելի բարձր է մերի համեմատ): Ծառայությունները մեր ծախսերի 36.4 տոկոսն են կազմում (կոմունալ վճարներ, բնակվարձ, հեռախոս, համացանց և այլն):

Հիմա արդեն դիտարկենք փոքր մասնաբաժին ունեցող ծախսերը: Ծխախոտի գնումը մեր ծախսերի 3.6 տոկոսն է կազմում: Պետություններն առողջ ապրելակերպի պարտադրում-նպատակադրմամբ սովորաբար բարձրացնում են ծխախոտի ակցիզային հարկը և լրացուցիչ բարդություններ ստեղծում ծխողների համար: Առանձին երկրներում նույն միտումը կա նաև ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Նույն ակցիզային հարկի բարձրացման և գովազդի սահմանափակումների ճանապարհով պետությունները մասամբ ինքնուրույն, մասամբ վերպետական միջազգային կառույցների (օրինակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության) պարտադրանքով փորձում են առողջ ապրելակերպ սերմանել: Բայց հասարակությունը որոշակի իմաստով տարօրինակ երևույթ է: Միագիծ ու պարզ քայլերը միշտ չէ, որ սպասված արդյունք են տալիս: Ավելին դրանք երբեմն հակառակ արդյունքի են հանգեցնում: Դա հայտնի էր ամերիկյան ու խորհրդային հակաալկոհոլային պայքարի փորձից:

Բայց մենք խրոխտ ու հպարտ պարբերաբար բարձրացնում ենք ծխախոտ-ալկոհոլի ակցիզային հարկերը: Վերջին 10 տոկոսանոց բարձրացումը, կարծեմ, այս տարվա հունվարի 1-ից էր: Արդյունքը ծխախոտի 7.6 տոկոսանոց գնաճն է այս տարվա հուլիսին և նույն ժամանակահատվածում էթիլային սպիրտ ու օղու 17.8 տոկոսանոց գնաճը: Առողջ ապրելակերպի տեսանկյունից միշտ էլ կարելի է բարձրացնել դրանց ակցիզային հարկը: Բայց հին ու ժամանակներով փորձված լատինական առածը հուշում է. «Դժոխքի ճանապարհները բարի ցանկություններով են սալահատակված»: Արդյունքում չհաշվարկեցինք ու բնակչության եկամուտների աճից արագ բարձրացրեցինք ակցիզային հարկը: Այն իր հերթին հանգեցրեց օղու գնի 17.8 տոկոսանոց աճի, ու ստացանք իսկապես աննախադեպ իրավիճակ՝ ալկոհոլային զանգվածային թունավորում»:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване