Կրակոցներ Երևանում․ վիրավորներից երկուսը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ որդիներն են
ОБЩЕСТВОSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում։ Հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցեր են տեղափոխվել, ըստ նախնական տեղեկությունների՝ 4 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցից։ Վիրավորներից երկուսը հանցագործ աշխահում մեծ հեղինակություն համարվող «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի (Արմեն Հարությունյան) քրոջ որդիներն են: Այս պահին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզում են դեպքի վայրը։ ***
Այս պահին ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դեպքի վայրը, որը Հալաբյան 53 շենքի դիմացի խաղահրապարակն է, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ և հողաթափեր: Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:



