Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Սաուդյան Արաբիան դադարեցնում է իր հայնի «չեկային գրքույկի» դիվանագիտությունը

МЕЖДУНАРОДНОЕ

Սաուդյան Արաբիան դադարեցնում է իր հայտնի «չեկային գրքույկի» դիվանագիտությունը` ազդեցության դիմաց նավթադոլարների ներդրման երկարամյա քաղաքականությունը, որը, դիտորդների կարծիքով, շոշափելի արդյունքների չի հանգեցրել, գրում է AFP-ն:

Տասնամյակներ շարունակ հարուստ թագավորությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել` իր դաշնակիցներին եւ թշնամիների թշնամիներին օգնելու համար` փորձելով ամրապնդել իր դիրքերը որպես արաբական տերություն եւ մահմեդական աշխարհի առաջնորդ:

Բայց քանի որ պահանջարկի կտրուկ անկումը նավթային եկամուտների կրճատման է հանգեցրել, թագավորությունը վերանայում է հին դաշինքները, որոնք, սաուդցի դիտորդներ պոսքով, փողեր էին կուլ տալիս` քիչ բան առաջարկելով դրա դիմաց, մինչդեռ Էր Ռիադի` տարածաշրջանային գերակայության ձգտումը գնալով ավելի հաճախ է բախվում մրցակից Իրանի, Թուրքիայի եւ Քաթարի հետ:

«Տարածաշրջանի մի շարք երկրներ` Հորդանանից եւ Լիբանանից մինչեւ Եգիպտոս, Պաղեստին եւ Պակիստան, Սաուդյան Արաբիայի օգնության հիմնական ստացողներն են վերջին տասնամյակում»,- նշել է Մերձավոր Արեւելքի փորձագետ Յասմին Ֆարուքը: «Սակայն կորոնավիրուսի կրկնակի տնտեսական ազդեցությունը եւ նավթի ցածր գները կարող են ստիպել Սաուդյան Արաբիային վերակառուցել եւ ռացիոնալացնել իր օգնությունը,- ասաց նա:- Երկիրն արդեն փորձում է վերջ տալ իր` որպես «բանկոմատի» ընկալումը:

Թագավորությունը միլիարդներ է ներդրել քաղաքացիական պատերազմից հետո Լիբանանը վերակառուցելու համար, սակայն հիասթափություն է հայտնել այն բանի համար, որ չի կարողացել սանձել «Հեզբոլլահ»-ին:

«Սաուդյան Արաբիան չի շարունակի վճարել Հեզբոլլահի հաշիվները, եւ լիբանանցիները պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց երկրի առջեւ»,- վերջերս իշխանական «Օքազ» թերթում գրել էր սաուդացի սյունակագիր Խալիդ ալ-Սուլեյմանը:

«Սաուդյան Արաբիան այլեւս չի կարող շարունակել առավոտները միլիարդներ վճարել Լիբանանին եւ վիրավորանքներ ստանալ գիշերները: Այս իրավիճակն այլեւս համատեղելի չէ Սաուդյան Արաբիայի նոր արտաքին քաղաքականության հետ, քանի որ սաուդյան փողերը երկնքից չեն ընկնում եւ չեն աճում անապատում»:

Սաուդյան Արաբիան հիասթափված է նաեւ Պակիստանից, քանի որ վերջինս Էր Ռիադին դրդում է ամուր դիրքորոշում ունենալ վիճելի Քաշմիր շրջանի վերաբերյալ եւ սպառնալիքների` հարցը բարձրացնել մահմեդական այլ ֆորումներում: Նման սպառնալիքը հատկապես տհաճ է Սաուդյան Արաբիայի համար, որը իսլամի ամենասուրբ վայրերի տունն է եւ իրեն մահմեդական աշխարհի առաջնորդ է համարում:

Դիվանագիտական ​​աղբյուրը AFP-ին հայտնել է, որ վերջերս թագավորությունը  1 միլիարդ դոլար էհետ կանչել  3 միլիարդ դոլար վարկից կանխիկ գումարի պակաս ունեցող Պակիստանից, իսկ ժամկետանց բազմամիլիարդ դոլար արժողությամբ նավթային վարկն Իսլամաբադին չի երկարացվել:

«Պակիստանի էլիտաները Սաուդյան Արաբիայի աջակցությունը պարտավորություն համարելու վատ սովորություն ունեն` հաշվի առնելով այն, թե ինչ է Սաուդյան Արաբիան արել Պակիստանի համար տասնամյակների ընթացքում»,- Twitter-ում գրել է սաուդցի վերլուծաբան Ալի Շիհաբին: «Դե ինչ, երեկույթն ավարտվեց, եւ Պակիստանը պետք է արժեք տա այս հարաբերություններին: Սա այլեւս անվճար ճաշկերույթ կամ միակողմանի երթեւեկությամբ փողոց չէ»:

Էր Ռիադի կապերը Պակիստանի հետ պատմականորեն «շատ ջերմ» են եղել, բայց հարաբերությունները եղել են միակողմանի, ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Թալալ բին Մոհամադ ալ-Ֆեյսալը: «Դա օգուտ է տվել միայն մի կողմին «իրական աշխարհում»`.. Պակիստանին»,- գրել է նա:

Պակիստանն ու Եգիպտոսը` միլիարդների օգնություն ստացած մեկ այլ դաշնակից են, մերժել են Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական արշավին աջակցելու համար զորքեր մտցնելու կոչերը:Էր Ռիադում էլ ավելի մեծ վրդովմունք էր առաջացրել 2015-ի հայտնված տեսաձայնագրությունը, որը ցույց տվեց, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ծաղրում է Պարսից ծոցի տերություններին, այդ թվում` Սաուդյան Արաբիային` ասելով, որ նրանք լողում են փողերի մեջ, ինչպես` պանիրը կարագի մեջ:

Այս տեսակետի հետ 2018-ին համաձայնություն էր հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ Օվալաձեւ գրասենյակում ընդունեց թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանին եւ ցույց տվեց գծապատկերը, որում նշված էին միլիարդավոր դոլարների ռազմական տեխնիկայի վաճառքներն Էր Ռիադին:

«Վերցրեք նրանց փողերը»,- մեկ տարի անց ասել էր Թրամփը NBC News-ին` արդարացնելով իր աջակցությունը թագավորության ղեկավարներին այն բանից հետո, երբ լրագրող Զամալ Հաշագջիի սպանությունը համաշխարհային արձագանք էր առաջացրել:

Վերլուծաբանները նշում են, որ Էր Ռիադն ամեն գնով փորձում է հարգանք ձեռք բերել, իսկ նրա երբեմնի գլխավոր դերը մահմեդական աշխարհում ավելի ու ավելի է կասկածի տակ դրվում մրցակիցների կողմից:

Ֆարուքի խոսքով` սաուդցիները գնալով  ավելի դժգոհ են իրենց «անշնորհակալ» դաշնակիցներից: Պետությունները, որոնք ավանդաբար շռայլ գումարներ էին ստանում Սաուդյան Արաբիայից, այդ թվում` Հորդանանը, Լիբանանը եւ Պաղեստինը, «արդեն բախվել են մի դեպքի, երբ օգնությունը սառեցվել, կրճատվել կամ դադարեցվել էր»:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай