Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասին
ОБЩЕСТВОԿարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն այցելել Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցելություն տեղի չի ունեցել: Աշխատանքներ են իրականացվում Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցելությունը կազմակերպելու ուղղությամբ»,- նշեց Նաղդալյանը: Հիշեցնենք՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանն օգոստոսի 24-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նախնական տվյալներով նա մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



