Փոխանակ ըմբռնելու հայտարարության ամբողջական, գլոբալ իմաստը, որոշ մարդիկ այն նեղացնում են. Շաքե Իսայան
ПОЛИТИКАPast.am-ի զրույցը ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ։
-Իշխող խմբակցության ձեր գործընկերները բուռն արձագանքեցին Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հանդիպումներին: Այս առնչությամբ նրանց մեկնաբանությունները չեն դադարում: Ըստ Ձեզ, ի՞նչն է անհանգստացնում նրանց:
-Չեմ կարող ասել, թե ինչն է ծառայել որպես անհանգստության հիմք, սակայն մութ սենյակում սև կատու փնտրելը միշտ էլ եղել է անշնորհակալ զբաղմունք և պետության համար թանկագին ժամանակի կորուստ: Առհասարակ, ինձ չի դադարում զարմացնել այն հանգամանքը, որ պարոն Ծառուկյանի հայտարարությունները շարունակ մանիպուլացվում են: Փոխանակ ըմբռնելու հայտարարության ամբողջական, գլոբալ իմաստը, որոշ մարդիկ այն նեղացնում են՝ համապատասխանեցնելով իրենց ընկալումների շրջանակին: Խնդիրն առավել քան պարզ է: Նախաձեռնված հանդիպումների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնվում են տվյալ պահին մարդկանց հուզող սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսական, կրթական և այլ ոլորտներին վերաբերող խնդրահարույց հարցեր: Զարմանալի է՝ ի՞նչն է քամահրանքի արժանի, մարդկանց առօրյա սոցիալ-տնտեսական խնդիրնե՞րը, արտակագ դրության պայմաններում աշխատատեղերի կորու՞ստը, իրենց երեխաների ապագայի հանդեպ մտահոգությու՞նը, ուսման բարձրացված վարձավճարնե՞րը, ի՞նչը: Մինչ այս պահը կայացած հանդիպումներում և, վստահաբար, նաև առաջիկայում, ամենախնդրահարույց հարցը, ուզեք թե չուզեք, շարունակելու է մնալ կրթական նոր չափորոշինչները, քանի դեռ դրանք չեն վերանայվել: Յուրաքանչյուր ընտանիք ունի դպրոցում սովորող երեխա, հետևաբար կրթական նոր բարեփոխումները մարդկանց համար շատ զգայուն թեմա են եղել և մնում՝ մասնավորապես ազգային արժեքների պահպանման մասով:Այն, որ կրթական վերջին չափորոշիչները խիստ վատ են ընդունվել, կարծում եմ ավելորդ է անգամ նշել: Ուստի որքան էլ փորձեք փակել ականջները մարդկանց բողոքի ձայնի առջև, իրականությունը դրանից չի փոխվելու: Եկեք համաձայնենք, որ մարդիկ դժգոհելու իրավունք ունեն, երբ գտնում են, որ ոտնահարվում է իրենց ինքնությունը: Գագիկ Ծառուկյան-քաղաքացիներ անկեղծ զրույցի արդյունքում է, որ պարոն Ծառուկյանը, լինելով խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, բարձրաձայնում է և առաջարկում լուծումներ գտնել: Իսկ այն հակադարձումները, թե նմանատիպ ակտիվությունը քրեական գործի արդյունք է, ուղղակի խղճուկ դատարկախոսություն է: Վերջիվերջո գոյություն ունի պարզ ժամանակագրություն. Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործը հարոցվել է հունիսի 5-ի հայտարարությունից հետո միայն, ուստի պետք չէ ամեն անգամ դրսևորել քաղաքականապես անմեղսունակ վարքագիծ, պնդելով թե քաղաքական բնականոն գործունեությունը քրեական վարույթի հետևանք է: Պարզապես հավելեմ, որ հանդիպումները շարունակվելու են, խնդիրները հավաքագրվելու են և բարձրաձայնվելու են քաղաքական թիվ 1 ամբիոնից:
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Власти хотят «продать» обществу предвыборную услугу за счет Самвела Карапетяна? «Паст»
4
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



