Ընտրողներն «այո» ասացին Սահմանադրության փոփոխություններին
БЛОГԳարեգին Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մի քանի ժամ առաջ ամփոփվեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: 825.622 ընտրողներ «այո» ասացին Սահմանադրության փոփոխություններին:
Այս փոփոխությունները լուրջ ազդակ են բոլորիս ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալու մեր գործին, հասկանալու, որ մեզնից շատ բան է կախված, որ մենք ենք իրականում իշխանության կրողը:
Այս փոփոխությունները սահմանեցին համապատասխան գործիքներ, որոնցով աշխատելը հանգեցնելու է մեր պետության բարօրության, մեր լրջագույն մարտահրավերներին ըստ պատշաճի դիմագրավման:
Կանցնի որոշակի ժամանակահատված նախքան փոփոխություններն ամբողջ ծավալով կմտնեն ուժի մեջ: Այդ ժամանակահատվածն անհրաժեշտ է արդյունավետորեն օգտագործել: Բոլոր այն քաղաքացիները, ովքեր, ցավոք, այս ընթացքում այդպես էլ չծանոթացան Նախագծի տեքստին, կամ գոնե ունկնդիր չեղան համապատասխան քննարկումներին, մեկնաբանություններին, լավ կլինի, որ արագորեն լրացնեն այդ բացը:
Առաջիկա ամիսների կարևորագույն խնդիրներից մեկն օրենքների համապատասխանեցումն է Սահմանադրության փոփոխություններին: Իմ գործառույթների շրջանակներում (և ոչ միայն) պատրաստ եմ կրկնապատկել, եռապատկել ու քառապատկել ջանքերս՝ այդ գործընթացին աջակցելու համար:
Միով բանիվ, բոլորիս հաջողություններ եմ մաղթում: Ապրեք:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Юнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%



