Տնաշե՛ն,ձեզ ինչ եղավ,ինչո՞ւ եք այսքան խառնվել իրար։
БЛОГԱրման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Բայց ինչ հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ոմանք փորձում նենգափոխել Ծառուկյանի դիրքորոշումն այս կամ այլ հարցի շուրջ։
Օրինակ,սրանք, ընկնելով մտավոր ցնցումների մեջ, փորձում են հակադրվել Ծառուկյանի դիրքորոշմանը` կրթական համակարգի շուրջ։Ընդ որում ինձ մոտ հստակ տպավորություն է ,որ այս մարդիկ միտումնավոր խոսում են ամեն ինչից,բացի Ծառուկյանի կողմից հնչեցրած բուն խնդիրներից։Դե ոչինչ,ես իրենց "կհիշեցնեմ".
Ծառուկյանը դեմ է այսպես կոչված` "սեռական կրթությանը"դպրոցներում,Ծառուկյանը դեմ է, որ դպրոցներում հեռացվի կամ ձուլվի Հայոց եկեղեցու պատմություն և Հայ գրականություն առարկաները,դեմ է յուրաքանչյուր փորձերին ապազգայնացնել կրթության համակարգը,դեմ է, որ ուսանողներից այս ծանր սոցիալական իրավիճակում ամբողջական ծավալով "քերեն" ուսման վարձերը...սա է իրականում այն խնդիրների շրջանակը,որոնք մտահոգում են ոչ միայն Ծառուկյանին,այլ նաև մեր քաղաքացիների բացարձակ մեծամասնությանը ։
Փաստորեն, կարող եմ եզրակացնել,որ մարդիկ, որոնք նենգափոխում են Գագիկ Ծառուկյանի խոսքերը, կողմ են կրթական ոլորտից ազգային կոմպոնենտի հեռացմանը և այլասեռմանը դպրոցներում։
Ուրիշ բացատրություն ես չեմ գտնում։




















































