ԱԻՆ-ի երկու աշխատակից է մահացել կորոնավիրուսից
ОБЩЕСТВОԴեպքերի մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածքում չենք ունեցել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ էներգետիկ ծախսերի մասով է ավելացել եւ փրկարարական գույքի ձեռք բերման:
«ԱԻՆ-ում կադրային խնդիր չկա, ի ուրախություն մեզ, այս տարի ակադեմիա ընդունվողների թիվը կտրուկ շատացել է: Հետաքրքրությունը դեպի ԱԻՆ մեծ է, եւ 300 ուսանող կունենանք այս տարի: Իսկ տեխնիկայի խնդիր ունենք: Բյուջեով դա նախատեսված չէ»,-ասաց նա:
Ցոլակյանը նշեց, որ մինչեւ այսօր ԱԻՆ-ի 91 աշխատակից է վարակվել կրոնավիրուսով, հիմա նվազում է գնում. «Դեպքերի մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածքում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված եւ երկու մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»:



