Թանկ ու ահռելի մեծ տեսախցիկներից մինչև ամենաժամանակակիցները
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՏեսախցիկը բավականին բարդ սարք է: Դրա բաղադրիչները ստեղծվել և բարելավվել են տարբեր մարդկանց կողմից: Ինչ-որ պատկեր տեսաազդանշանի վերածելու սկզբունքը հորինել է գերմանացի գյուտարար և տեխնիկ Պաուլ Նիպկովը: Առաջին դյուրակիր տեսախցիկները բաղկացած են եղել երկու առանձին սարքից` տեսամագնիտոֆոնից և տեսախցիկից, որոնք միացվել են միմյանց մալուխի միջոցով:
Առաջին տեսախցիկը, որը ձայնագրել է և՛ ձայն, և՛ տեսանյութ, հայտնվել է 1956 թվականին: Դրա ստեղծողներն են եղել Դոլբի Լուչան, Չարլզ Անդերսը և Չարլզ Գինսբերգը: Նման սարքավորում ունենալ կարող էին իրենց թույլ տալ միայն մեծ կինոստուդիաները, քանի որ սարքն արժեր 75 000 դոլար: Միայն 1980-ականների սկզբին են հայտնվել սովորական սպառողների համար մատչելի առաջին տեսախցիկները: Նրանց ստեղծողը եղել է Sony ընկերությունը:
Այնուամենայնիվ, այդ ժամանակ էլ տեսախցիկները դեռ թանկ և ծանր են եղել, բայց նրանք շատ բարձրորակ ձայնագրություններ են կատարել: Հետագայում սպառողի համար պայքար է սկսվել 1985 թվականին, երբ Sony- ն սկսել է արտադրել տեսաժապավեն, որն ունեցել է անալոգային ստանդարտ Video8 ձևաչափ, իսկ JVC ընկերությունը կարողացել է ստեղծել VHS-C նոր անալոգային ձևաչափ, որը դարձել է VHS- ի «կոմպակտ» տարբերակը: Սպառողն արդեն հնարավորություն է ստացել ունենալ սարքավորում, որի մեջ համատեղված են տեսախցիկը և ձայնագրիչը:
Նման կերպ հայտնվել է camera&recorder տեսախցիկը: Առաջին անալոգային տեսախցիկների պատկերի որակը նկատելիորեն վատ է եղել նրանից, ինչը ներկայումս սովոր ենք տեսնել մեր հեռուստաէկրաններին: Անգլիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ իրենց գունավոր հեռուստատեսության համար ընդունել են PAL ստանդարտը, որն ունակ է 625 հորիզոնական տողերի միջոցով հեռուստատեսային պատկեր ձևավորել:
Ֆրանսիայում ստանդարտը SECAM է (որը ևս ունի 625 հորիզոնական տող), Ճապոնիայում և ԱՄՆ-ում ստանդարտը NTSC-ն է (525 հորիզոնական տող): Իրականում ոչ բոլոր տողերն են օգտագործվում պատկեր ստեղծելու համար, որոշների գործառույթն է գործառնական տեղեկությունը պահելը: Անալոգային տեսախցիկներից ստացվող պատկերի որակի մասին վկայում է 240 տողի փաստը, որն ունեն VHS-C-ն և Video8 ձևաչափերը:
Եվ չնայած նրան, որ դյուրակիր տեսախցիկների պատկերի որակը վատ է, տեսախցիկները 80-90-ականներին ձեռք են բերել զգալի ժողովրդականություն: Դրանք գնել են ավելի ու ավելի շատ մարդիկ, որոնք ցանկացել են տեսանյութում տեսնել իրենց սիրելիներին, ընկերներին և իրենց: Տեսախցիկների վաճառքի գագաթնակետը եղել է 1990-ականների սկիզբը, երբ շուկայում հայտնվել են ավելի դյուրակիր տեսախցիկներ, որոնց տեխնիկական հնարավորությունները ավելացել են, իսկ գները՝ դարձել ավելի մատչելի:
Տեսախցիկները հայտնի են դարձել շնորհիվ այնպիսի բազմազան հեռուստատեսային ծրագրերի, որոնցում օգտագործվում են սիրողական տեսանյութեր: Ներկայումս էլ տեսախցիկի պատմությունը շարունակում է զարգանալ, և կարելի է ասել՝զարմանալի տեմպերով: Այժմ դրանք հիմնականում թվային ձևաչափով տեսախցիկներ են, որոնք ներկառուցված են նոութբուքերի, պլանշետների, հեռախոսների և այլնի մեջ: Անգամ յուրաքանչյուր մեքենայում կարող է լինել տեսախցիկ՝ վիդեոռեգիստրատոր:




















































