Ереван, 22.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխանությունները փորձում են հանրությանն անընդհատ կերակրել քարոզչական խայծերով

ПОЛИТИКА

Կորոնավիրուսի համավարակը շատ լուրջ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Եվ չնայած իշխանությունները փորձում են լավատեսություն սերմանել հանրության շրջանում, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց փորձագետներից շատերը հոռետեսական կանխատեսումներ ունեն՝ մանավանդ հաշվի առնելով այն ռիսկը, որ կորոնավիրուսի համավարակը աշնանը և ձմռանը, հիմնականում ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված, կարող է ունենալ նոր բռնկումներ։

Եվ պատահական չէ, որ անգամ գնահատականներ են հնչում, թե Հայաստանի տնտեսական անկումը մինչև տարեվերջ կարող է հասնել անգամ երկնիշ թվի, ինչպես եղավ նախորդ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ՝ 2009 թվականին, երբ Հայաստանում տնտեսական անկման ցուցանիշը կազմեց 14 տոկոս, որի արդյունքում մեր երկիրը ամենամեծ տնտեսական անկում ունեցող երկրների շարքում հայտնվեց։

Ճիշտ է՝ կառավարությունը բիզնեսին աջակցություն տրամադրելու որոշակի նախաձեռնություններով հանդես գալիս է, սակայն դրանց դրական էֆեկտը շատ քիչ է, քանի որ տնտեսության համար հզոր խթան է անհրաժեշտ, իսկ մի քանի վարկ կամ արտոնություն տրամադրելով հարց չի լուծվում։ Իշխանություններն իրենց հույսը դրել են հիմնականում դրսից ստացվող վարկերի և արտաքին պարտքի ավելացման վրա, սակայն տնտեսական միջավայրի վերականգնման տեսանկյունից պակաս կարևորություն չունի արտերկրից ներդրումների ներգրավումը, որը պետության վրա պարտքային բեռ չի դնում։ 

Ներդրումների մասին խոսակցությունները եղել և մնում են գործող իշխանությունների նախընտրած թեմաներից մեկը, բայց, որպես օրինաչափություն, այդ ներդրումներն այդպես էլ մնում են օդում կախված։ Ու, որպես կանոն, իշխանությունները, ջուրը չմտած, սկսում են բոբիկանալ։

Կարելի է հիշել, թե ինչպիսի ոգևորվածությամբ էր իշխանական քարոզչամեքենան տարփողում ներդրումների իրականացման և գործարանների կառուցման թեմաները։ Իսկ քաղաքացիներից շատերն էլ հավատում էին, թե ուր որ է՝ տնտեսական հրաշք է տեղի ունենալու, բայց իշխանության խոստացած ներդրումների թեման այդպես էլ գործնական բնույթ չէր ստանում և մնում էր քարոզչական դաշտում։

Այդպես եղավ, օրինակ՝ Կոտայքի մարզում վերելակների գործարանի կառուցման հարցում, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե չինական «Էլեվատոր Մանուֆաքթուրինգ» ընկերության հետ հուշագիր են ստորագրել, որ Կոտայքի մարզում առաջիկայում կառուցվի վերելակների արտադրության գործարան, բայց հետո պարզվեց, որ ներդրողների հետ բանակցություններն ավարտվել են՝ որևէ արդյունք չտալով, իսկ վերելակների հավաքման արտադրամաս հիմնելու ծրագիրն ուղղակի տապալվել է։ Այդպիսի պատմության ականատես եղանք նաև ֆոտովոլտային մարտկոցների գործարանի կառուցման հարցում, և նմանատիպ չկայացած ներդրումների ցանկը կարելի է շարունակել։

Բայց հիմա էլ, որպեսզի իշխանությունները ցույց տան, թե ներդրումների թեման իրենց ուշադրության կենտրոնում է, մամուլում շրջանառության մեջ են դնում այն լուրերը, թե Չինաստանը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգածրագրի շրջանակներում Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ 15 միլիարդ դոլար գումարը ահռելի գումար է Հայաստանի պայմաններում, բայց ուշագրավ է, որ այս տեղեկության հրապարակումից քիչ անց տնտեսագետները շատ արագ նկատեցին, որ 15 մլրդ դոլար ներդրում բերող ընկերության կայքում վերջին թարմացումն արվել է 2015 թվականին, և ընդհանրապես ոչ մի տեղեկատվություն չկա այս ներդրման մասին։ Այս ամենը լուրջ կասկածների տեղիք տվեց, թե նշված ներդրումային ծրագիրն երբրևէ կարող է իրականություն դառնալ։

Բացի այդ, եթե իշխանություններն իրենք էլ համոզված լինեին, որ Չինաստանի կողմից 15 միլիարդ դոլարի ներդրումն իրատեսական է, ապա դրա մանրամասները հանրությանը ներկայացնելու գործն իր վրա կվերցներ վարչապետ Փաշինյանը, որը նախընտրում է պարբերաբար իր ֆեյսբուքյան էջով շինարարության, տնտեսվարողների գործունեության ու ներդրումների մասին պատմող կարճ տեսանյութեր տարածել։

Փաստորեն ստացվում է, որ կրկին գործի է դրվել իշխանության հերթական ծրագիրը՝ ցույց տալ, թե գործ են անում, որի արդյունքում էլ արտասահմանի խոշոր ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծանում է, սակայն հարցական է, թե ի վերջո հնարավոր կլինի՞ հանրությանն անընդհատ կերակրել քարոզչական խայծերով:

Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян