Սպանել էր խնամուն ու երկու օր անց կախվել (տեսանյութ)
ОБЩЕСТВОԱպրիլի 16-ին, ժամը 16.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Նոր Արեշի 26-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ ու դատաբժիշկներ։
62-ամյա տղամարդու դին զննվեց. քիթը կոտրված էր, գանգուղեղային վնասվածքներ ուներ։ Միայնակ բնակվող տղամարդուն սպանել էին։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Տղամարդու դին հայտնաբերել էր աղջիկը։ Նա պարբերաբար զանգել էր հորը. վերջինս հեռախոսազանգերին չէր պատասխանել, ուստի աղջիկը գնացել և տեսել էր, որ մահացած է։ Էրեբունու քրեական հետախույզները անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։
Պարզեցին այն անձանց շրջանակը, որոնց հետ սպանվածը կարող էր տարաձայնություններ ունենալ։ Պարզեցին նաև տարաձայնությունների բնույթը։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը։



