ՄԱԿ-ում պատմել են, թե քանի տուրիստական գործակալ կկորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՄոտ 120 մլն տուրիստական գործակալ կկորցնի աշխատանքը կորոնավիրուսի պատճառով: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
«Տուրիզմի ոլորտում աշխատում է Երկրի վրա յուրաքանչյուր 10-րդ մարդ»,-ասել է նա:
Նա նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան սնանկացնում է տուրիստական ոլորտը:
Գուտերիշի խոսքով՝ այս տարվա առաջին 5 ամիսներին միջազգային տուրիստական հոսքերը կրճատվել են գրեթե կիսով չափ, իսկ միջազգային տուրիստական ծառայություններից եկամտի անկումը կազմել է գրեթե 320 մլրդ դոլար:
«Սպառնալիքի տակ է գտնվում տուրիզմի ոլորտում մոտ 120 մլն աշխատատեղ: Ոլորտում աշխատակիցների մեծ մասը կանայք եւ երիտասարդներ են»,-նշել է Գուտերիշը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



