Ես չեմ մեկնաբանում այդ լուրը. խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հնարավոր հրաժարականի մասին
ПОЛИТИКАԱռողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան անձնական եւ պաշտոնական էջերն այլեւս հասանելի չեն։ Սոցիալական ցանցերում լուրեր են շրջանառվում, որ նախարարը հրաժարական է ներկայացրել։ NEWS.am-ը լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեց նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց․
«Ես այդ լուրերին չեմ անդրադառնում եւ չեմ մեկնաբանում»։
Մենք կապվեցինք նաեւ նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանի հետ, ով նույնպես մեկնաբանություն չտվեց, նշելով, որ Ալինա Նիկողոսյանի ասածից ավել ոչինչ ասել չի կարող։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
IDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха



