Հնդկաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութն ի հայտ կգա տարեվերջին
МЕЖДУНАРОДНОЕՆոր կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը Հնդկաստանում ի հայտ կգա տարեվերջին։ Այդ մասին հայտարարել է Հնսկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարար Խարշ Վարդխանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«COVID-19-ի դեմ մեր թեկնածու պատվաստանյութերից մեկը գտնվում է կլինիկական հետազոտությունների երրորդ փուլում։ Մենք համոզված ենք, որ պատվաստանյութը պատրաստ կլինի տարեվերջին»,-ասել է նախարարը։
Ներկայում Հնդկաստանում անցկացվում է երեք պատվաստանյութի փորձարկում։ Չնայած նախարարը չի հայտնել, թե որը պատրաստ կլինի տարեվերջին, լրատվականը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է COVAXIN-ը, որը մշակում է Bharat Biotech հնդկական ընկերությունը։ Բացի այդ, Zydus Cadila ընկերությունը սկսել է արդեն մեկ այլ պատվաստանյութի կլինիկական փորձարկումը՝ ZyCoV-D-ը։ Հնդկաստանում անցկացվում է նաեւ AstraZeneca բրիտանաշվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի համատեղ մշակած պատվաստանյութի փորձարկումը։
Հնդկաստանի առողջապահության նախարարը նաեւ նշել է, որ չնայած վարակվածների թվի աճին՝ երկիրը մեծ հաջողություններ է գրանցել համավարակի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ կիրակի երկրում առողջացածների գործակիցը հասել է 74,89 տոկոսի՝ ի տարբերություն վարավածների ընդհանուր թվի։



