Ереван, 28.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Փոր­ձե­ցին ին­ֆոր­մա­ցի­ոն պատ­րանք ստեղ­ծել, թե Թուր­քի­ան Ադր­բե­ջա­նի կող­քին է»

МЕЖДУНАРОДНОЕ

Past.am

Թեպետ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ամենամյա են, սակայն այս անգամ դրանք նորություն էին այնքանով, որ պլանավորված չէին՝ ելնելով համաճարակային իրավիճակից: Այդուհանդերձ, տավուշյան մարտերի ընթացքում, երբ Ադրբեջանի երկու փոխնախարարները գտնվում էին Թուրքիայում, կարծես թե հենց այդ ժամանակ հապճեպ զորավարժություններ իրականացնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Եվ այդ հապճեպության ֆոնին եղավ հայտարարություն, որը, կարծես թե, այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը:

Ամփոփելով հուլիսի 29-ից մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: «Խոսքը զորավարժությունների ժամկետների մասին է: Սկզբից հայտարարեցին, որ զորավարժությունները տևելու են մինչև օգոստոսի 10-ը: Ու թեպետ օգոստոսի 10-ին զորավարժությունների ավարտը տրվեց, բայց երբ Ադրբեջանի նորանշանակ ԱԳ և ՊՆ նախարարները մեկնեցին Թուրքիա, այնտեղ ինչինչ պայմանավորվածությունների արդյունքում որոշեցին, որ զորավարժությունների ավարտը ցուցադրական մարտական ներկայացումով օգոստոսի 13-ին պետք է լինի, որին պետք է մաս նակ ցեն Թուրքիայի պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը:

Մի խոսքով, այս զորավարժություններում ամեն ինչ տեղի էր ունենում մեկ-երկու օրվա պայմանավորվածության արդյունքում և նախկինների նման պլանային չէր: Ու չնայած նրան, որ սա ամենամյա զորավարժություն էր, բայց այս պարագայում նպատակը ավելի շատ ոչ թե ուժի ցուցադրումն էր, այլ ինֆորմացիոն պատրանք ստեղծելը, ըստ որի, Թուրքիան Ադրբեջանի կողքին է հատկապես այն ժամանակահատվածում, երբ շատ ավելի զգայուն ենք տարածաշրջանում:

Փորձեցին պատրանք ստեղծել, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին, որովհետև բուն զորավարժությունը մարտավարական, տակտիկական տեսանկյունից նման էր ոչ այդքան զորավարժության, որքան վարժանքի»,-ասաց մեր զրուցակիցը:

Կ. Հովհաննիսյանը շեշտեց՝ նման պատրանք ստեղծելու նպատակը շարունակական և շատ ավելի երկարաժամկետ գործընթաց է. «Դա Ադրբեջանի նպատակն է, իսկ Թուրքիայի նպատակը պատրանք ստեղծելը չէ, այլ Ադրբեջանի նկատմամբ վերահսկողություն սահմանելը:

Ու այս առումով Թուրքիայի համար բավականին լավ առիթ է, երբ հենց Ադրբեջանն է դիմում Թուրքիային՝ իր տարածքում զորավարժություններ իրականացնելու համար: Ադրբեջանի նկատմամբ լիակատար վերահսկողություն իրականացնելու առումով Թուրքիայի համար սրանից լավ առիթ չկա»: Անդրադառնալով Հայաստանին զենք վաճառող երկրների նկատմամբ Ադրբեջանի՝ հատկապես վերջին շրջանում առկա ցայտուն ճնշումներին, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ այդ իրողությունը չպետք է սվիններով ընդունել:

Նշենք, որ ըստ ադրբեջանական աղբյուրների, Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել նաև Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման հարցում: «Մենք ևս ժամանակ առ ժամանակ նմանատիպ նոտարներ ենք հղում թե՛ դիվանագիտական, թե՛ կառավարական խողովակներով, ինչու չէ, նաև առաջին դեմքի մակարդակով, և հենց այդպես էլ պետք է լինի:

Ու այնպես չէ, որ Ադրբեջանը պետք է ձեռքերը ծալած նստեր: Պետք է խանգարեն, բայց մյուս կողմից էլ սա չպետք է դիտարկենք այն համատեքստում, թե բուն նպատակը Հայաստանին խանգարելն է:

Այս տեսանկյունից Ադրբեջանը Մոսկվային փորձում է հասկացնել, թե Հայաստանի հետ ավելի շատ է գործընկերային հարաբերությունների մեջ, քան իրենց: Այստեղ ավելի շատ թուրքական ձեռագիր կա. Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձ է անում տարածաշրջանում իր ներկայությունը հաստատել՝ դուրս մղելով Ռուսաստանին: Այդուհանդերձ, կարծում եմ, գործը չի հասնի դրան, քանի որ Ռուսաստանն այդքան էլ միամիտ չէ:

Անպայմանորեն այդ ոչ հաճելի զրույցին արձագանք լինելու է, և այդ արձագանքը Ադրբեջանի համար տհաճ է լինելու»,-ասաց նա: Ինչ վերաբերում է այս ֆոնին հայկական կողմի անելիքներին ու դիրքին, ռազմական փորձագետն ընդգծեց. «Մենք միանշանակ պետք է ամրապնդենք այն բոլոր բարիդրացիական հարաբերությունները, որոնք մինչ այժմ եղել են տարբեր պետությունների հետ: Խոսքը հատկապես ռազմավարական, գործընկերային հարաբերությունների մասին է, որոնք պետք է ավելի ամրապնդենք ու առաջ տանենք:

Մյուս կողմից՝ չպետք է դադարենք բողոքի տարբեր նոտաներ հղել: Մենք, վերջիվերջո, ոչ թե դիտողի դերում պետք է լինենք, այլ մասնակից լինենք»: Այս առումով նա դրական գնահատեց ՀՀ ԱԳՆ այն հայտարարությունը, որը վերաբերում էր Արևել յան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումներին, որտեղ շեշտվել էր Հունաստանին և Կիպրոսին Հայաստանի անվերապահ աջակցության, ինչպես նաև Թուրքիայի ագրեսիվ և ծավալապաշտական քաղաքականության մասին. «Հենց այս տեմպերով ու այս ոճով պետք է առաջ գնալ»:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай