Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 24-ամյա վարորդը, BMW-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում. կան վիրավորներ
ОБЩЕСТВОՃանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 17։50-ի սահմաններում Ոստան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Կարեն Այվազյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Այվազյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի, 29-ամյա Սարգիս Ադամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



